Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի կես տոկոսանոց պայքարը Եկեղեցու դեմ բացառապես բռնապետության դրսևորում է»․ Մեսրոպ Առաքելյան

Հուլիս 21,2025 21:45

«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը փորձում է «ժողովրդի» միջոցով հեռացնել Վեհափառ Հայրապետին։ Եվ դա անում է որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ են մոտ 5 մլն հայեր՝ Հայաստանում և թեմեր ունեցող երկրներում։  Այսինքն Ամենայն Հայոց Կաթողիկոսը ավելի քան 4 մլն չափահաս հայերի կաթողիկոսն է և Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարական սկզբունքներով կաթողիկոսին հեռացմանը պետք է կողմ լինի եկեղեցու հետևորդների մեծամասնությունը՝ առնվազն 2 միլիոն մարդ։

Մինչև այս պահը Նիկոլ Փաշինյանի կողմից կաթողիկոսի հեռացման կոչերին, գրառումներին հավանություն է տալիս իր ֆեյսբուքյան էջի 1,1 մլն հետևորդների ԿԵՍ ՏՈԿՈՍԸ՝ 3000-6000 մարդ։

Հետևաբար, եթե Նիկոլ Փաշինյանի կողմից նախատեսվող հավաքին չմասնակցի նվազագույնը 2 մլն մարդ, ուրեմն, պիտի մոռանա իր թրքահաճո օրակարգի մասին։

Այլ տարբերակ էլ առաջարկեմ. ուղիղ ժողովրդավարություն։ Եթե Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ ժողովուրդը ցանկանում է հեռացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, առաջարկում եմ անցկացնել հանրաքվե՝ հասկանալու համար ողջ ժողովրդի դիրքորոշումը։

Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ առաջարկում էր հանրաքվե անել մի «կարևորագույն»՝  արագաչափերի հանելու հարցով։ Հետևաբար,  կարծում եմ, որ նման կարևոր հարցի շուրջ Նիկոլ Փաշինյանը նույնպես կցանկանա իմանալ հանրության դիրքորոշումը, թե չէ ԿԵՍ ՏՈԿՈՍԱՆՈՑ պայքարը բացառապես բռնապետության դրսևորում է»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031