Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ի աջակցությամբ «Արմդրոն Համայնք»-ը կիրականացնի FPV դրոնների վերաբերյալ կրթական ծրագիր

Հուլիս 22,2025 12:46

Ucom-ի աջակցությամբ «Արմդրոն Համայնք»-ը հայտարարում է մեկամսյա անվճար կրթական ծրագրի անցկացման մասին։ Ծրագիրը նախատեսված է 12-15 տարեկան պատանիների համար։

Ծրագրի շրջանակում մասնակիցները կստանան թե՛ տեսական, թե՛ գործնական գիտելիքներ FPV դրոնների կառուցվածքի, կառավարման և կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ, ինչպես նաև կծանոթանան անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հետ աշխատանքի հիմնական սկզբունքներին։

Դասընթացին կմասնակցեն 15 մասնակից։ Մասնակիցները կընտրվեն հիմնվելով նրանց մոտիվացիայի, հետաքրքրվածության և համայնքի նախորդ նախաձեռնություններին ցուցաբերած ակտիվ ներգրավվածության վրա։ Դասընթացի ավարտին մասնակիցները կհանձնեն տեսական և գործնական քննություն և կստանան հավաստագրեր: Լավագույն ուսանողները կձևավորեն հավաքական թիմ՝ ներկայացնելու Հայաստանը միջազգային հարթակներում։

«Ucom-ում մենք առանցքային տեղ ենք տալիս երիտասարդների շրջանում տեխնոլոգիական կրթության զարգացմանը։ Դրոնների կառավարումը ոչ միայն արդիական ոլորտ է, այլև գործնական հմտություն, որը կարող է ստեղծել իրական հեռանկարներ։ Մեր նպատակն է աջակցել երիտասարդներին ստանալ որակյալ կրթություն, որն էլ իր հերթին կնպաստի թե՛ սեփական հաջողությունների ձեռքբերմանը, և թե՛ թվային Հայաստանի զարգացմանը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ամեն տարի մեր համայնքը գրանցում է նորանոր հաջողություններ։ Ընկերական և փոխօգնության միջավայրը տարեցտարի ընդլայնվում է։ Փոքր, բայց հստակ քայլերով մենք շարժվում ենք առաջ՝ հնարավորություն տալով պատանիներին և երիտասարդներին մասնագիտանալ այս ոլորտում, մրցել աշխարհի ուժեղագույն մարզիկների հետ և զարգացնել FPV դրոնների կրթական ու սպորտային միջավայրը Հայաստանում» – նշել է «Արմդրոն համայնք» ՀԿ-ի հիմնադիր Հայկ Կարապետյանը։

Գրանցումը բաց է, և բոլոր ցանկացողները կարող են անցնել համապատասխան հղումով և լրացնել գրանցման հայտը։

Նշենք, որ մասնակիցների տեղերը սահմանափակ են։ Խմբերի կազմավորումից հետո կհրապարակվեն դասընթացի բոլոր մանրամասները՝ անցկացման ժամանակացույցը և վայրը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031