«Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը
Չափած-ձևած, ճիշտ ձևակերպումներով հայտարարություն է։ Այն ոչ մի դեպքում հնազանդության և Նիկոլի հարձակման հետ հաշտվելու կոչ չէ։
Զարմացնում են մարդիկ, որոնք կարծես թե ակնկալում էին, որ Վեհափառը «ջիհադ է հայտարարելու»։ Ագրեսիվ կոչերը, ատելության խոսքը հենց այն է, ինչ հիմա շատ է պետք Նիկոլին իր հանցավոր քայլերին լեգիտիմության շղարշ տալու համար։
Հ.Գ. Այնուամենայնիվ մի կարևոր բան էլ նշեմ. հուսով եմ, որ Եկեղեցում հստակ գիտակցում են, որ Նիկոլը իրենց հանգիստ չի թողնելու։ Ցանկացած ոք, ով ներսից կամ դրսից «հուշում» է Վեհափառին, թե Նիկոլի հարձակման պատճառը Եկեղեցու դիմադրությունն է իշխանության հակահայկական գործունեությանը ու որ լավ կլինի առժամանակ «դադար տալ», նիկոլական շահերն է առաջ տանում։ Այդպես ժամանակին Արցախում արեցին նիկոլանք՝ արցախցիներին ապակողմնորոշելու, դիմադրությունը թուլացնելու համար։
Կարդացեք նաև