Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցու կյանքին միջամտությունն անպտուղ փորձեր են. Տեր Եսայի քահանա Արթենյան

Հուլիս 22,2025 15:41

-Ես չեմ պատկերացնում՝ ինչ են պլանավորել ու ինչպես են պատկերացնում այդ գործընթացը, բայց նման ցանկացած միջամտություն եկեղեցական կյանքին ու ինքնավարությանը դատապարտելի է ու անպտուղ փորձեր են,- այսօր անդրադառնալով Ամենայն Հայոց կաթողիկոսից վեհարանն ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ ասաց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Նրա խոսքով, վերջին շրջանում շարունակվող անհանդուրժողականության, բռնության կոչերն արդեն խոսում են այն մասին, որ մարդկանց նպատակը ոչ թե ինչ-որ բան բարեփոխելն է, այլ ավելի շատ հրահրելն է ու ներքին պառակտվածությունը, հասարակության մեջ բեւեռացումը ավելի խորացնելն է. «Մենք կոչ ենք անում ու միշտ աղոթում ենք, որ մեր ժողովուրդը չտրվի այդ սադրանքներին, լինենք միաբան ու սիրով համախմբված:

Մենք ամեն օր աղոթում ենք մեր երկրի խաղաղության, մեր հոգու փրկության համար: Չեմ պատկերացնում՝ ինչպես կզարգանա ընթացքը, կապրենք՝ կտեսնենք: Ես կարծում եմ՝ որեւէ հավատացյալ մարդ երբեւէ չի հանդգնի ոտնձգություն իրականացնել մայր եկեղեցու եւ որեւէ հոգեւորականի նկատմամբ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031