Լրահոս
Օրվա լրահոսը

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել՝ 29 տարի անազատության մեջ լինելուց հետո

Հուլիս 23,2025 12:06

Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը ազատ է արձակվել՝ 29 տարի անազատության մեջ լինելուց հետո:

«Դատարանի որոշում է եղել, և նա պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել», – «Sputnik Արմենիա»-ին ասել է ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը։

Հիշեցնենք՝ Մհեր Ենոքյանին մեղադրանք էր առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Ենոքյանը 1996թ.-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։

Մհեր Ենոքյանը ցմահ ազատազրկման դատապարտվեց, երբ ՀՀ-ում վերացավ մահապատիժը:

Լուսանկարն՝ արխիվային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    դեհ, երեւի մի քանի օր առաջ, զոհին ընտանիքը Փաշինյանի նկատմամբ ինչ-որ մի քննադատական բան են արտայայտել… դրա այս հետեւանքը, Իրական Հայաստանի մէջ, շատ նորմալ ա…

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031