Լրահոս
Օրվա լրահոսը

Առուշ Առուշանյանի անշարժ գույքը «չի կարող գնահատվել որպես ապօրինի ծագում ունեցող». դատարանը վարույթ է առանձնացրել. «Հետք»

Հուլիս 23,2025 16:42

«Հետք». Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի «ապօրինի գույքի» բռնագանձման գործով Հակակոռուպցիոն դատարանն անշարժ գույքի մասով արագացված դատաքննություն իրականացնելու և վճիռ կայացնելու որոշում է կայացրել: Սակայն, Դատախազության՝ դրամային պահանջների մասով, գործից վարույթ է առանձնացրել՝ քննելու նպատակով:

2024թ. հունվարից Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Գլխավոր դատախազության անունից Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումը՝ Առուշ Առուշանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։ Պահանջվում է բռնագանձել

Գորիս քաղաք, Զ. Անդրանիկ փողոց, թիվ 2/2 բնակելի տունն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում` դրա միջին շուկայական արժեքը՝ 28.000.000 դրամ,
Գորիս համայնք, Վերիշեն գյուղ, 1-ին փողոց, թիվ 2 արտադրամասն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում` դրա միջին շուկայական արժեքը՝ 39.750.000 դրամ,
Գորիս համայնք, Վերիշեն գյուղ, 1-ին փողոց, թիվ 2/1 հողամասն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում` դրա միջին շուկայական արժեքը՝ 7.000.000 դրամ,
Գորիս քաղաք, Զ. Անդրանիկ փողոց, թիվ 2/3 հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքի 16,81 տոկոսը՝ 1.613.760 դրամ,
253.583.891 դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել,
370.077.000 դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող եկամտի մնացորդ:

Մոտ երկուսուկես տարի գործը քննելուց հետո Առուշ Առուշանյանի անունից միջնորդություն է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ արագացված դատաքննություն կիրառելու և հայցն ակնհայտ անհիմն լինելու հիմքով մերժելու վերաբերյալ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031