Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրահատությունից հետո անցնելով քիմիոթերապիայի կուրսեր Սրբազան պայքարի 2 ամսով կալանավորված համակիրը պետք է անցնի հետազոտություններ, նրա առողջական դրությունն ու ներկայիս կարգավիճակը անհամատեղելի են. Գառնիկ Դանիելյան

Հուլիս 25,2025 12:04

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Սրբազան պայքարի համակիր, քաղբանտարկյալ, 2 ամսով կալանավորված Աղվան Արշակյանի առողջական դրությունն ու ներկայիս կարգավիճակը անհամատեղելի են։

Աղվանի մոտ երկու տարի առաջ հայտնաբերվեց ծանր հիվանդություն։ Բարդ վիրահատությունից հետո անցնելով քիմիոթերապիայի կուրսեր՝ Աղվանը 3 ամիսը մեկ պարտադիր պետք է անցնի հետազոտություններ, լինի բժիշկների վերահսկողության ներքո։ Ըստ ժամանակացույցի՝ հաջորդ հետազոտությունը պետք է իրականացվի սեպտեմբերին։

Բացի այդ, Աղվանի առողջապահական վիճակի բարելավման համար անհրաժեշտ են զբոսանքներ, մաքուր օդ, հատուկ սննդակարգ։

Աղվանի դեպքն արժանի է առանձին ուշադրության, քանի որ իր՝ անազատության մեջ գտնվելու յուրաքանչյուր օրը բացասական է անդրադառնում երիտասարդ տղայի առողջությանը։

Ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ մեր ամենից հայրենասեր քաղաքացիներն առանց որևէ հիմքի հայտնվում են բանտերում։ Բռնապետական ռեժիմի համար անգամ զսպող հանգամանք չէ մարդու առողջական դրությունը։ Կալանքը՝ որպես խափանման միջոց, սրանց օրոք վերածվել է պատժի միջոցի։

Խնդրի կապակցությամբ պատրաստվում եմ դիմել նաև ՀՀ ՄԻՊ-ին։ Կրկնում եմ՝ պայմանավորված առողջական վիճակով՝ Աղվան Արշակյանն օր առաջ պետք է լինի ազատության մեջ՝ իր մայրիկի կողքին։

Վստահ եմ, որ այսպիսի ազնիվ և խիզախ երիտասարդներն են կերտելու վաղվա մեր օրն ու ապագան։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031