Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթը հասավ Գյումրուն․ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքից ազատել է «Ղարս» մասնաճյուղի տնօրենին

Հուլիս 25,2025 12:45

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կարճ ժամանակահատվածում մի քանի տնօրենների ազատելուց հետո պաշտոնազրկեց նաև  Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն  Գագիկ Ֆարզադյանին։

Վերջինս 15 տարի հմտորեն ղեկավարել է այս մասնաճյուղը։

Գագիկ Ֆարզադյանն Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց աշխատանքից ազատման մասին մեր տեղեկությունը։

Հարցին՝ իր նախաձեռնությամբ է ազատվե՞լ՝ կարծելով, որ այլևս  չի կարող շարունակել աշխատանքը Ռոմանոս Պետրոսյանի հետ, թե՞ ՀԷՑ-ի նորանշանակ կառավարչի, Գագիկ Ֆարզադյանը պատասխանեց․ «Իրենց նախաձեռնությամբ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031