Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ աշակերտները բրոնզե մեդալներ են նվաճել Փարիզում անցկացված ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

Հուլիս 25,2025 16:30

Փարիզում անցկացված ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայում Ա Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Գալստյանն ու Վահե Մելքոնյանը բրոնզե մեդալներ են նվաճել։ Հայաստանի թիմի ևս երկու ներկայացուցիչ՝ Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Հայրապետյանն ու  ՀԱՊՀ ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էմիլ Հարությունյանն արժանացել են գովասանագրերի:

Օլիմպիադան անցկացվել է  հուլիսի 17-25-ը, փորձնական և տեսական փուլերով։ Հայաստանի թիմում ընդգրկված է եղել նաև Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Սմբատ Պողոսյանը:

Թիմը ղեկավարել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչներ Բիլոր Կուրղինյանն ու Մեխակ Հայրապետյանը, իսկ որպես դիտորդ մասնակցել է նաև ՀԱՊՀ ավագ դպրոցի և Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ֆիզիկայի խմբակավար Հովսեփ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Ֆիզիկայի  54-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Իրանի Իսֆահան քաղաքում, Հայաստանի թիմն արժանացել էր 3 բրոնզե մեդալի և 2 գովասանագրի։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031