Հակակոռուպցիոն դատարանում Վահե Դոլմազյանի նախագահությամբ կայացավ Արուսյակ Ալեքսանյանի, Թամարա Պետրոսյանի եւ Էրիկ Ալեքսանյանի գործով հերթական դատական նիստը:
Ռեպլիկներով հանդես եկան պաշտպանության կողմի ներկայացուցիչներ Առնոլդ Վարդանյանը, Երեմ Սարգսյանը եւ մեղադրյալ Էրիկ Ալեքսանյանը:
Այնուհետեւ փաստաբան Կարեն Գալիկյանը միջնորդեց փոփոխել իր պաշտպանյալ Թամարա Պետրոսյանի խափանման միջոց բացակայելու արգելքը: Դատարանը կողմերի հետ քննարկելով եւ նկատի առնելով ամբողջ վարույթի ընթացքում Թամարա Պետրոսյանի դրսեւորած պատշաճ վարքագիծը՝ խափանման միջոց բացակայելու արգելքը վերացրեց եւ դրա փոխարեն կիրառեց ՀՀ 500 հազար դրամ գրավ:
Կարդացեք նաև
Այսօրվա նիստում նաեւ պետք է քննարկվեին Արուսյակ Ալեքսանյանի պաշտպաններ, փաստաբաններ Առնոլդ Վարդանյանի եւ Երեմ Սարգսյանի կողմից ներկայացվող իրավունքի հարցերի մեկնաբանության վերաբերյալ քրդատ. օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված հարցերը:
Սակայն հաշվի առնելով, որ Էրիկ Ալեքսանյանի պաշտպաններից եւ ոչ մեկը ներկա չէր, իսկ տվյալ պարագայում իմպերատիվ պահանջ է, որպեսզի գոնե մեկ պաշտպան ներկա գտնվի տվյալ նիստին, դատարանը գտավ, որ պաշտպանի մասնակցությունը պարտադիր է եւ այդ հիմքով դատական նիստը հետաձգեց օգոստոսի 1-ին, ժամը 10:00-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ