Սաքունց եղբայրները հաջողությամբ իրականացրին իրենց համարձակ նախաձեռնությունը․ մեկ մատով տեղաշարժեցին մոտ 49 տոննա ընդհանուր քաշ ունեցող չորս բեռնատար մեքենա՝ սահմանելով նոր Գինեսի աշխարհի ռեկորդ: Միջոցառումը տեղի ունեցավ Բալահովիտում՝ Գինեսի աշխարհի ռեկորդների պաշտոնական չափորոշիչներին համապատասխան ընթացակարգով:
Ռեկորդային քաշը նախապես կշռվել և հաստատվել է անկախ մասնագետների կողմից, այնուհետև եղբայրները մեկ մատով հաղթահարեցին սահմանված հեռավորությունը՝ ամրագրելով արդյունքը որպես պատմական ձեռքբերում ուժային մարզական աշխարհում։
«Այս հաջողությունը նվիրում ենք լեգենդար «Արաբո» ջոկատին՝ որպես հարգանքի տուրք նրանց անսասան կամքի, խիզախության և զոհաբերության հիշատակին», — ընդգծեցին Սաքունց եղբայրները՝ հավելելով, որ իրենց նպատակը ոչ միայն ֆիզիկական ռեկորդ սահմանելն էր, այլև ազգային հիշողության և դիմադրողական ոգու վերահաստատումը:
Միջոցառման կազմակերպիչները նշեցին, որ անհրաժեշտ ամբողջ փաստաթղթավորումն ու տեսաֆիքսումը փոխանցվում է Գինեսի աշխարհի ռեկորդների գրասենյակ՝ պաշտոնական գրանցման և հրապարակման համար:
Կարդացեք նաև
Սաքունց եղբայրները տարիներ շարունակ հանդես են եկել ուժային արտասովոր ցուցադրություններով՝ քարոզելով երկաթյա կարգապահություն, հոգեբանական տոկունություն և ազգային պատասխանատվություն։
Նրանց նախաձեռնությունները նպատակ ունեն ոգեշնչելու երիտասարդ սերնդին՝ ապացուցելով, որ համառ աշխատանքը և արժեքներին նվիրվածությունը իրական արդյունքներ են բերում:
Մամուլի հաղորդագրություն