Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Համբարձում Մաթևոսյանն Ալթայում ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից ջրային ոլորտում իրականացվող քայլերը

Հուլիս 25,2025 15:58

Ալթայի Հանրապետությունում անցկացվող «Բնության և շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված միջազգային համաժողովի» շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Ինչպես պահպանել համաշխարհային ջրային բալանսը» խորագրով փորձագիտական նստաշրջանին։

Նիստին ներկա էին նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի գործընկերները։

Իր ելույթում նախարար Մաթևոսյանը անդրադարձել է կլիմայի փոփոխության բացասական հետևանքներին ջրային ռեսուրսների վրա՝ շեշտելով, որ Հայաստանի լեռնային էկոհամակարգերը առավել խոցելի են կլիմայական փոփոխությունների պայմաններում։ Տեղումների կրճատումը և ջրային պաշարների նվազումը բարձրացնում են ջրային ոլորտի խոցելիությունը։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը՝

ջրախնայող տեխնոլոգիաների և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրում,

ջրային համակարգերում կորուստների նվազեցման ծրագրեր,

ջրային ռեսուրսների կառավարման օրենսդրական բարեփոխումներ,

կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային հնգամյա ծրագրի (2022–2026 թթ.) հաստատում, որը նպատակ ունի նվազեցնել ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայական ռիսկերը և ապահովել հարմարվողականության ռազմավարությունների արդյունավետ իրագործում։

Նախարարը կարևորել է նաև Սևանա լճի ջրային հավասարակշռության պահպանումը և էկոհամակարգերի վերականգնումը՝ որպես առաջնահերթություն։

Համաժողովի ընթացքում նա շեշտել է միջազգային համագործակցության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում առանձնացվել է 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպման (COP17) կարևորությունը՝ գործընկերներին հրավիրելով ակտիվ մասնակցության։

Նախարարը վստահեցրել է, որ համատեղ ջանքերի և միջազգային գործընկերների աջակցության շնորհիվ հնարավոր է ձևավորել ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետ և կայուն համակարգ, որը կծառայի ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի զարգացմանը։

Շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031