ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից ArmeniaSputnik-ին հայտնել էին, թե ձերբակալվել են Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը և մարզիչը։
Տնօրենը, ըստ պաշտոնական տեղեկատվության, ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և իրեն վստահված գույքը հափշտակելու մեղադրանքներով:
Aravot.am-ը կապ հաստատեց «Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Սարգսյանի հետ, ով հայտնեց, որ ինքը ձերբակալված չէ։ Ձերբակալված չէ նաև դպրոցի որևէ մարզիչ։
Հովհաննես Սարգսյանը նաև ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ հերքելով տարածված տեղեկատվությունը․ «Հարգելի ընկերներ, լուրեր են տարածվում, իբր ինձ ձերբակալել են պաշտոնս չարաշահելու համար, վստահեցնում եմ նման բան չկա, կեղծ լուրեր են»։
Կարդացեք նաև
Aravot.am-ի ձեռքի տակ հայտնվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթից դրվագ, վաղը կներկայացնենք որոշ մանրամասներ՝ «Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Սարգսյանի պարզաբանումներով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































