Լրահոս
Օրվա լրահոսը

Վեհափառն այցելել է Միքայել Սրբազանին

Սեպտեմբեր 09,2025 21:44 Share

Aravot.am-ի տեղեկություններով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրերս այցելել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հետ չհաջողվեց կապվել, բայց մեր աղբյուրը հայտնեց, որ Վեհափառ Հայրապետը Սրբազան հորն այցելել է եպիսկոպոսների ուղեկցությամբ:

Ի դեպ, մեկ ամիս առաջ Ամենայն Հայոց կաթողիկոսին թույլ չէին տվել այցելել Միքայել սրբազանին՝ նախնական կալանքի վայրում:

Դատական նիստի ժամանակ Շիրակի թեմի առաջնորդի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողներին ասել էր, որ քննիչը մերժել է միջնորդությունը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930