«Անուրանալի» էր նաեւ Եվրոպայի դերը Արցախի հայաթափման եւ Ադրբեջանին հանձնման հարցում
Մինչեւ այժմ եվրոպական երկրների մեծ մասի կողմից իրականացված գործողությունները եւ նրանց պահելաձեւը պարզորոշ վկայում են, որ նրանց ղեկավար խավը նացիստներ ու ֆաշիստներ են եւ նրանց ցանկացած գործողություն իր մեջ ներառում է մեծ ատկատների գռփում:
Այդ կարգի ատկատներ նրանք կարող են ձեռք բերել ոչ ամեն օր, որի համար նրանք ոչ մի կերպ չեն ցանկանում բաց թողնել ստեղծված հնարավորությունը:
Պետք չէ մոռանալ, որ միայն քովիդի ժամանակահատվածում Եվրահանձնաժողովի նախագահն ինչպես կարողացավ այդ հանձնաժողովի գումարներից մոտ 70 մլրդ գումար փոխանցել իր ամուսնու ընկերությանը՝ իբր դեղորայք ձեռք բերելու համար, հետագայում խուսափելով այդ գումարների հետ կապված՝ համապատասխան վերլուծությամբ ու վերահսկողությամբ ռեալ ծախսերը պարզաբանել, թե իրականում այդ գումարի որ մասն ուր գնաց:
Կարդացեք նաև
44-օրյա պատերազմի ընթացքում, նաեւ դրանից հետո ողջ Եվրոպան թատրոն էր խաղում եւ մշտապես բառացի բարձրաձայնում, որ իրենք դեմ են այդ պատերազմին եւ ուզում են, որ այդ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով, բայց մտածելով իրենց շահերի մասին, տակից բանակցում էին Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ու գաղտնի ամեն ինչ անում էին, որպեսզի ամեն կերպ օգնեն այդ տանդեմին, որպեսզի ջախջախեն Արցախն ու հայաթափեն, ինչի հետեւանքով այն լիովին կանցներ Ադրբեջանի ենթակայության տակ, որից հետո հակառակ Ռուսաստանի, նրանք Ադրբեջանի հետ հարմար գներով կկնքեին գազային ու նավթային պայմանագրեր, որով կդադարեին գնել ռուսական գազ ու նավթ, մեծ հարված հասցնելով Ռուսաստանին, պարտադրելով, որ նա ստիպված իջեցնի այդ ապրանքների գները: Փաստորեն, նրանք թքած ունեին եւ Արցախի, եւ Հայաստանի վրա, նրանք թաքուն լուծում էին իրենց հարցերը, անկախ նրանից, որ նախկինում այցելել էին Արցախ ու նրանցից որոշները բազմիցս բարձրաձայնել, որ Արցախին նայում են որպես կայացած, ժողովրդավարական երկրի եւ իրենք մշտապես նորմալ հարաբերություններ են պահելու Արցախի Հանրապետության հետ, որը, փաստորեն, կատեգորիկ ներկայացում էր եւ կապ չուներ իրականության հետ: Իսկ մեր միամիտ ժողովուրդը հավատում էր այդ ամենին:
Կարծում եմ, որ հենց այդ ժամանակահատվածում գործող իշխանություններն ամեն ինչից տեղյակ էին եւ հստակ կատարում էին այդ տանդեմի ցանկությունները, մեր ժողովրդին հստակ ցուցադրելով, որ լիարժեքորեն վստահում են Եվրոպային, ժողովրդի մեջ հույսեր թողնելով, որ իրենք հավատում են Եվրոպային եւ իրենք միայնակ չեն ու ճակատագրական պահին Եվրոպան ամեն ինչով՝ անգամ իր լծակներով, կօգնի եւ կփրկի Արցախին ու Հայաստանին: Ցավալիորեն, մինչ առ այս պահն էլ մեր ժողովուրդը վստահում է Եվրոպային, Ռուսաստանին համարում է թշնամու կողմնակից, որի օգնությամբ էլ իբր այդ տանդեմը հաղթեց Արցախին ու Հայաստանին:
Գործող իշխանությունները ցույց են տալիս, որ իրենք եւս այդպես են կարծում եւ այդ պատճառով էլ, իրենք հրաժարվում են ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին անդամակցելուց եւ միանշանակ ընտրում են Եվրամիությանն անդամակցելու ճանապարհը, որն այս պահին ոչ մի ռեալ հիմնավորում չունի ու իրենց հույսը դրել են լոկ այն բանի վրա, որ մեր ժողովուրդը կոգեւորվի Եվրոպայով եւ հանրաքվեի արդյունքում կընտրի այդ ճանապարհը:
Փաստորեն, Եվրոպան խաղաց իր կեղտոտ դերը, քաջ իմանալով, որ Արցախը հազարամյակների պատմություն ունեցող հայկական հող է եւ մազ անգամ կապ չունի հարյուրամյա պատմությամբ Ադրբեջանի հետ, ու ոչինչ չխնայեց Արցախը հայաթափելու եւ ամեն կերպ նպաստելու, որ Արցախը միանա Ադրբեջանին ու վերջացնի այս թնջուկի լուծումը:
Որքան պետք է հիշողությունից զուրկ լինեին եվրոպական երկրների ղեկավարները, որ հստակ իմանալով Արցախ երկրի պատմությունը եւ համոզված լինելով, որ այն Ադրբեջանի հետ մազաչափ կապ չունի, իրենց պահեցին վերջին սրիկայի նման ու ամեն կերպ նպաստեցին Արցախի հայաթափմանը եւ այն նվիրեցին Ադրբեջանին, Հայաստանի անողնաշար իշխանություններին համոզելով, որ նրանք եւս բարձրաձայնեն՝ «Արցախը Ադրբեջան է եւ վերջ»: Այսքանից հետո, գոնե մեր ժողովուրդը պետք է փորձի հասկանալ, որ դա այն նույն Եվրոպան է, որն Արցախի 10-ամսյա շրջափակման օրերին, երբ Արցախի ժողովուրդը կատարյալ սովահարման եզրին էր, նա անամոթաբար բարձրաձայնում էր, որ մեղք է Արցախի ժողովուրդը, եւ որ Ադրբեջանը պետք է բացի այդ շրջափակումը, որպեսզի փրկվի Արցախի 120 000-անոց բնակչությունը եւ չկոտորվի:
Այնպես, ինչպես այդ ճակատագրական ամիսներին իրեն պահում էր Եվրոպան, անգամ ամենակուլ գազաններն իրենց այդպես պահել չէին կարողանա, քանզի նրանց խիղճը հաստատ կաշխատեր…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
25.07.2025