Ցանկացած մտավորական պետք է խնդիր ունենա ցանկացած իշխանության հետ: Եվ պատճառը ոչ միայն այն է, որ իդեալական իշխանություն չկա: Խորքային հակասության պատճառը նաեւ այն է, որ, իմ կարծիքով, մտավորականի հոգուն պետք է խորթ լինի, անբնական թվա «իշխը» (Գեւորգ Տեր-Գաբրիելյանի կողմից հաճախ կիրառվող եզրույթն է)՝ հրամայելու, ստիպելու, տիրելու ցանկությունը:
Այդ իմաստով թե՛ աշխարհիկ, թե՛ հոգեւոր իշխանության հանդեպ վերապահումները շատ բնական են: Ոչ միայն Րաֆֆին, այլեւ Խաչատուր Աբովյանը, Կոմիտաս վարդապետը ու շատ այլ երախտավորներ ըստ արժանվույն չէին գնահատվել մեր հոգեւորականների մի մասի կողմից: Ավելին ասեմ՝ Խոսրով Անձեւացին, Անանիա Նարեկացին եւ նույնիսկ Սուրբ Գրիգոր Նարեկացին կասկածվում էին աղանդավորներին համակրելու մեջ:
Բայց բոլոր թվարկած երեւելի մարդիկ իշխանավոր չէին, նրանք չունեին զորք, մահակներ, թրեր՝ Մայր Աթոռի դեմ արշավելու համար, եթե նույնիսկ նման սրբապղծություն նրանց մտքով անցներ: Նրանք չէին կարող ձերբակալել իրենց դուր չեկող եպիսկոպոսներին: Այդ մտավորականներն ազդել են ու ազդում են հետագա սերունդների վրա իրենց խոսքով, գրչով, տաղանդով:
Իսկ ինչե՜ր էր արել կաթոլիկ եկեղեցին իր դարավոր պատմության ընթացքում, քանի հոգի է այրել հավատաքննության կրակի վրա: Բայց դժվար թե դա հիմք հանդիսանա Իտալիայի վարչապետի կամ նրա պալատականների համար, որ նրանք բռնաճնշումների դիմեն ներկայիս եպիսկոպոսների դեմ կամ հարձակվեն Վատիկանի վրա:
Կարդացեք նաև
Հայաստանի պարագայում հավատաքննիչները ներկայիս իշխանավորներն են, որոնց արշավը, ինչպես տեսնում ենք, ոչ թե կաթողիկոսի դեմ է, այլ՝ հե՛նց Հայ առաքելական եկեղեցու դեմ: Նրանք կարծում են, որ միակ կրոնը պետք է լինի նիկոլականությունը՝ «ինքնիշխանության» եւ «իրական Հայաստանի» մասին շատ յուրահատուկ պատկերացումներով:
…Հիշում եք, թե ինչպես էր անապատում տրտնջում Օստապ Բենդերը՝ պատրաստվելով պատերազմ հայտարարել Դանիային այն պատճառով, որ դանիացիները տանջամահ արեցին արքայազն Համլետին:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով
Հուսով եմ օգտակար զուգահեռ է` On the afternoon of Monday, January 30, 1933, just hours after Hitler’s appointment as chancellor, Hans Luther, Reichsbank (Germany’s Central Bank) President stood in Hitler’s office with a complaint. Nazi storm troopers, known as the SA, had forced their way into the Reichsbank building in central Berlin, despite what Luther described as “emphatic protests” by bank personnel, and hoisted a swastika flag over the bank.
Շատ օգտակար