Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ական հավատաքննիչները

Հուլիս 26,2025 10:00

Ցանկացած մտավորական պետք է խնդիր ունենա ցանկացած իշխանության հետ: Եվ պատճառը ոչ միայն այն է, որ իդեալական իշխանություն չկա: Խորքային հակասության պատճառը նաեւ այն է, որ, իմ կարծիքով, մտավորականի հոգուն պետք է խորթ լինի, անբնական թվա «իշխը» (Գեւորգ Տեր-Գաբրիելյանի կողմից հաճախ կիրառվող եզրույթն է)՝ հրամայելու, ստիպելու, տիրելու ցանկությունը:

Այդ իմաստով թե՛ աշխարհիկ, թե՛ հոգեւոր իշխանության հանդեպ վերապահումները շատ բնական են: Ոչ միայն Րաֆֆին, այլեւ Խաչատուր Աբովյանը, Կոմիտաս վարդապետը ու շատ այլ երախտավորներ ըստ արժանվույն չէին գնահատվել մեր հոգեւորականների մի մասի կողմից: Ավելին ասեմ՝ Խոսրով Անձեւացին, Անանիա Նարեկացին եւ նույնիսկ Սուրբ Գրիգոր Նարեկացին կասկածվում էին աղանդավորներին համակրելու մեջ:

Բայց բոլոր թվարկած երեւելի մարդիկ իշխանավոր չէին, նրանք չունեին զորք, մահակներ, թրեր՝ Մայր Աթոռի դեմ արշավելու համար, եթե նույնիսկ նման սրբապղծություն նրանց մտքով անցներ: Նրանք չէին կարող ձերբակալել իրենց դուր չեկող եպիսկոպոսներին: Այդ մտավորականներն ազդել են ու ազդում են հետագա սերունդների վրա իրենց խոսքով, գրչով,  տաղանդով:

Իսկ ինչե՜ր էր արել կաթոլիկ եկեղեցին իր դարավոր պատմության ընթացքում, քանի հոգի է այրել հավատաքննության կրակի վրա: Բայց դժվար թե դա հիմք հանդիսանա Իտալիայի վարչապետի կամ նրա պալատականների համար, որ նրանք բռնաճնշումների դիմեն ներկայիս եպիսկոպոսների դեմ կամ հարձակվեն Վատիկանի վրա:

Հայաստանի պարագայում հավատաքննիչները ներկայիս իշխանավորներն են, որոնց արշավը, ինչպես տեսնում ենք, ոչ թե կաթողիկոսի դեմ է, այլ՝ հե՛նց Հայ առաքելական եկեղեցու դեմ: Նրանք կարծում են, որ միակ կրոնը պետք է լինի նիկոլականությունը՝ «ինքնիշխանության» եւ «իրական Հայաստանի» մասին շատ յուրահատուկ պատկերացումներով:

…Հիշում եք, թե ինչպես էր անապատում տրտնջում Օստապ Բենդերը՝ պատրաստվելով պատերազմ հայտարարել Դանիային այն պատճառով, որ դանիացիները տանջամահ արեցին արքայազն Համլետին:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հուսով եմ օգտակար զուգահեռ է` On the afternoon of Monday, January 30, 1933, just hours after Hitler’s appointment as chancellor, Hans Luther, Reichsbank (Germany’s Central Bank) President stood in Hitler’s office with a complaint. Nazi storm troopers, known as the SA, had forced their way into the Reichsbank building in central Berlin, despite what Luther described as “emphatic protests” by bank personnel, and hoisted a swastika flag over the bank.

Պատասխանել Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031