Փաշինյանը ոչ մի կերպ չի հանդարտվում և շարունակում է նորանոր սադրիչ, տրամադրություններ գրգռող, ծայրահեղորեն վիճելի հայտարարություններ անել թե՛ Լուսավորչի գահի, թե՛ կաթողիկոսության, թե՛ ՀԱԵ Կանոնագրքի… վերաշարադրանքի վերաբերյալ: Փաշինյանը լրջորեն, սիստեմատիկ կերպով, քայլ առ քայլ հետամուտ է իր կործանիչ նպատակներին՝ կազմաքանդել Հայ առաքելական եկեղեցին, վարկաբեկել ու գլխատել Ամենայն հայոց կաթողիկոսի ինստիտուտը, խարխլել ու խախտել Եկեղեցու բազմադարյա կարգերը, հատկապես ներքին կանոնակարգերը…
Մյուս կողմից՝ նա և իր քարոզիչները բավականին ագրեսիվ ու մոլորեցնող քարոզարշավ են ծավալել՝ փորձելով հանրությանը համոզել, թե իրենք ոչ թե Հայ առաքելական եկեղեցու դեմ են պայքարում, այլ… առանձին հոգևորականների: Ու իրենց մոլորեցնող քարոզարշավը կառուցում են, իբր, հոգևոր հայրերի բարեվարքության հարցով մտահոգությամբ: Հիշեցնենք, որ այս ամենն ուղեկցվում է ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների հասցեին ամենագռեհիկ զազրախոսությամբ, անվանարկիչ «ստատուսաժայթքումներով», նույնիսկ «քրեական» հետապնդումներով:
Այո, այս ամենի խորապատկերում հստակ երևակվում է, որ Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանության թիրախում հենց Հայ առաքելական եկեղեցին է, այլ ոչ թե «առանձին հոգևորականներ»: Ըստ այդմ, իբր, «առանձին հոգևորականների» դեմ պայքարելու մասին Փաշինյանի քարոզչական թեզը, եթե չասվի՝ «կուտը», ոչ մի քննադատության չի դիմանում:
Ավելին, եթե դիտարկում ենք ոչ միայն վերջին շրջանի սուր զարգացումները, այլև փաշինյանական իշխանավարման շրջանի դրսևորումներն ու քայլերն, ընդհանուր առմամբ, ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի հարվածային թիրախում 1724-ամյա Հայոց եկեղեցին է հենց: Այդ խճանկարը լրացնում են թե՛ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելը, թե՛ Ամենայն հայոց կաթողիկոսին «կարգավիճակային» պահպանումից («ախռանայից») զրկելը, թե՛ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից Հայ առաքելական եկեղեցու, հոգևորականության, առհասարակ, հավատի վերաբերյալ ծաղրական հրապարակային արտահայտություններ անելը:
Կարդացեք նաև
Մյուսը. Փաշինյանը գործնականում ասում է, թե… Ամենայն Հայոց կաթողիկոսին Լուսավորչի գահից զրկենք, նրա փոխարեն… մի ամուսնացյալ քահանա դնենք, որպես տեղապահ: Սա ուղղակի նշանակում է, որ Փաշինյանն ուզում է գլխատել Եկեղեցին:
Հայ եկեղեցին թողնել անղեկավար: Իսկ վերջնարդյունքում իր ձեռքը վերցնել Եկեղեցու կառավարումն ու ավելի հեշտ ավերել: Դա բացարձակ բռնապետական դրսևորում է, այդպիսի փորձեր աշխարհում մեկ-երկու անգամ եղել են, բայց բոլորն էլ, ի վերջո, տապալվել են:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում