ՀՀ-ն իրավասու չէ արբիտրի կայացրած որոշումը չեզոքացնել ներպետական դատական գործընթացով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության շուրջ ծավալված գործընթացին։ Նրա խոսքով՝ արբիտրաժային դատարանները վեճերի լուծման այլընտրանքային, թույլատրելի և արդյունավետ մեխանիզմներ են, որոնք իրենց բնույթով մոտ են ներպետական դատարաններին։
Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը հուլիսի 23-ին հայտնեց, որ Կարապետյանի ընտանիքը հաղթել է ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Կառավարությունն արձագանքեց միջազգային դատարանի վճռին` նշելով, որ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը։
«Կան բազմաթիվ գործեր, երբ, օրինակ, նույն արբիտրաժային դատարանների իրավասություններին առնչվող խնդիրներում պետությունները միջամտություն են ցուցաբերում, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է մարդու իրավունքների խախտումների։ Վեճի լուծման մեխանիզմները շատ կարևոր են, որոնց իրավասությունների ընդունումը, ճանաչումը կարգավորված է միջազգային պայմանագրերով, ուստի այնքան էլ հեշտ չէ անտեսել արբիտրաժների կողմից կայացրած դատական ակտերը», – մանրամասնեց Սահակյանը։
Պետության կողմից վճռի չկատարումը, ըստ Սահակյանի, կարող է հիմք հանդիսանալ նոր վեճերի և վնասների հատուցման պահանջների համար, քանի որ հանգեցնում է արդար դատաքննության իրավունքի խախտման։ Միջազգային իրավունքի մասնագետն ընդգծեց՝ նման գործերը նաև նախադեպ ունեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Փաստաբանը նկատեց՝ Ստոկհոլմի դատարանի որոշումը միջանկյալ է, բայց պարտադիր կատարման ենթակա է։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում