Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքա՜ն լավ կլիներ շարունակեիք զբաղվել «կենսաբժշկաբարոյագիտական» գիտություններով․ Անահիտ Ավանեսյանը՝ Բագրատ Սրբազանին

Հուլիս 26,2025 19:54

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ահաբեկչության և իշխանության յուրացման հոդվածներով մեղադրյալ պարոն Գալստանյանը ՔԿ կենտրոնից «բա՜րձր ծիծաղելով» արձագանքել է ժողովրդին ուղղված վիրավորական արտահայտությունների համար խմբային հայցի մեր նախաձեռնությանը:

Նախ ողջունում եմ Բագրատ Գալստանյանի ազնվությունը, որ չի փորձել հերքել կամ, ասենք, գրքային ինչ- որ ժանրի վերագրել «խորը անասուն» կամ «գյուլլել» արտահայտությունները և ուղղակի բա՜րձր ծիծաղել է…

Իմ մասին քամահրական և չակերտաշատ հատվածը մեծահոգաբար բաց կթողնեմ, երևի գրել է, հետո է մեջբերել Սիրաքի Իմաստության 5։16-18
հատվածը՝ «ծիծաղելու» արանքում չնկատելով , որ չի հետևում իր իսկ մեջբերումներին։

Իսկ ինչ վերաբերում է 2012 թ. գրված թեզին, սիրով կարդացի:

Չեք պատկերացնի, առաջադրված մոտեցումների մեծ մասի և քննադատության հետ լրիվ համաձայն եմ. այ, որ նախկին իշխանությունները այն ժամանակ ականջալուր լինեին պարոն Գալստանյանի թեզերին և ջանքեր կիրառեին իրակացնելու անհրաժեշտ բարեփոխումները, որ արվում են և արձագանքեին համակարգային խնդիրներին, գուցե ժողովրդի ցասումն էլ այդքան մեծ չլիներ 2018թ-ին. բայց որքանով գիտեմ, ակտիվ կապի մեջ են, ուշ չի, իրենց էլ կարելի ուղարկել, թող հետհայացք գցեն…

Ինչքա՜ն լավ կլիներ շարունակեիք զբաղվել «կենսաբժշկաբարոյագիտական» գիտություններով և ոչ թե ահաբեկչական և մարդկանց «գյուլլելու» անփառունակ ցնորքներով տարվեիք:

Այս թեմային այլևս միայն դատական գործի շրջանակներում կանդրադառնամ:

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Տիկին նախարարուհի, իսկ ինչքան ավելի լավ կլիներ, որ դու զբաղվեիր քո իսկ մասնագիտությամբ – տնտեսագիտությամբ։ Առողջապահության նախարարի գործը նույնիսկ բժիշկ մասնագետն է դժվարությամբ իրականացնում, ինչ թե մնաց նիկոլի բռում գտնվող տնտեսագետը, որը հասցրել է մի քանի բժշկական տերմիններ սովորի ու կառչել է նախարարի աթոռից ու չի պոկվում։ Միևնույնն է, բոլոր նիկոլականներիդ էլ ձեր աթոռներից ժողովուրդը վաղ թե ուշ պոկելու է, ինչքան ուշ – այնքան ավելի խայտառակված եք լքելու ձեր պաշտոնները։

Պատասխանել Ասֆալտին պառկեցված

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031