Armlur.am. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտնաբերել է, որ Կուսակցությունն իր ղեկավար մարմնում հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին տվյալներն օրենքով սահմանված կարգով և ժամկետում չի ներկայացրել և ծանուցել Հանձնաժողով։
«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը ևս ծանուցվել է։ Նշված ծանուցումը հետ է վերադարձել Հանձնաժողով հունիսի 21-ին։
Վարդան Օսկանյանը հրավիրվել է հանձնաժողով, սակայն չի ներկայացել, որից հետո հրավիրված նիստում Հանձնաժողովը որոշում է կայացրել, կազմվել է արձանագրություն՝ առերևույթ իրավախախտման հատկանիշներով։
Հաշվի առնելով որոշման մեջ ներառված հանգամանքները Հանձնաժողովը որոշել է «Համախմբում» կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի՝ 100 հազար ՀՀ դրամի չափով։
Կարդացեք նաև
Էմմա Միքայելյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: