Լրահոս
Օրվա լրահոսը

2025 թ. կիսամյակում Աշտարակ համայնքին է վերադարձվել 4 հա մակերեսով «հատուկ պահպանվող տարածք». դատախազություն

Հուլիս 28,2025 17:57

Արագածոտնի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված՝ շուրջ 30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիոն 670 հազար դրամի վնաս, ինչպես նաև պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակում՝ Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցադիմումի հիման վրա, համայնքին է վերադարձվել 31 միլիոն 680 հազար դրամ արժողությամբ 1 անշարժ գույք։

Մասնավորապես՝  Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունվարի 13-ի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրում գտնվող՝ «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության 4 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 31 միլիոն 680 հազար դրամ է: Հիշեցնենք, որ Դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցով պահանջել էր անվավեր ճանաչել Օրգով համայնքի նախկին ղեկավարի կողմից օրենքի խախտմամբ իր որդուն 4 հա մակերեսով հողամասն օտարելու վերաբերյալ՝ 2005 թվականի ապրիլի 25-ի աճուրդը: Հայցի բավարարման արդյունքում՝ «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031