ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննել են դատապարտյալ Ս. Ա.-ի անվամբ փոստով ուղարկված ծանրոցը:
Զննության արդյունքում սև, կպչուն ժապավենով փաթեթավորված նոթատետրի օվալաձև կտրված էջերի մեջ պատրաստած թաքստոցից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ