Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախահայության ձայնը չի լռելու ոչ Հաջիևի և ոչ էլ նրա նման պաշտոնյաների մանիպուլյացիաներով ու կեղծիքներով

Հուլիս 28,2025 21:12

Հաջևի հայտարարությունը իրականությունը խեղաթյուրելու ցինիկ փորձ է, այս մասին հայտարարել է Արցախի ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը։

«Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը «Berliner Zeitung» գերմանական պարբերականին տված հարցազրույցում կրկին խեղաթյուրել է իրականությունը՝ հայտարարելով, թե իբր «Ղարաբաղի հայերն իրենց կամքով են հեռացել» և «Ադրբեջանը պատրաստ էր նրանց վերաինտեգրել»։

Այս հայտարարությունը ոչ միայն իրականության կոպիտ աղավաղում է, այլև ցինիկ փորձ՝ արդարացնելու պետական մակարդակով իրականացված հանցագործությունը և համոզելու միջազգային հանրությանը դրա օրինականությունը։Անհերքելի իրականությունն այն է, որ Արցախի ժողովուրդը երբեք ու երբեք ինքնակամ չէր լքի իր հազարամյակների հայրենիքը։ Տասն ամիս տևած դաժան շրջափակումն ու դրա աղետալի հետևանքները, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումը մարդկանց կանգնեցրել են հստակ ընտրության առջև՝ հարկադրաբար լքել սեփական բնօրրանը կամ ենթարկվել ֆիզիկական ոչնչացման։

Եվ սա էր Ադրբեջանի առաջարկած «վերաինտեգրումը»՝ հպատակվել առանց իրավունքների, առանց անվտանգության, առանց գոյատևման երաշխիքի։Այս հանցավոր վարքագիծը շարունակվում է նաև այսօր․ 23 հայեր՝ ներառյալ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, որպես պատանդ է պահվում ադրբեջանական բանտերում՝ ենթարկվելով կեղծ և շինծու դատավարությունների։

Սա վրեժխնդրության քաղաքականությամբ առաջնորդվող բռնապետության դրսևորում է, որի նկատմամբ միջազգային հանրությունը դրսևորում է լռություն ու անգործություն։ Սա հանցավոր լռություն է, որը միայն նպաստում է ապօրինությունների շարունակությանը։ Երբ պատերազմական հանցագործությունները մնում են անպատիժ, դրանք վերածվում են քաղաքական գործիքի։

Այսօր հազարավոր արցախցիներ ապրում են փախստականի կարգավիճակում՝ զրկված ամեն ինչից, բայց ոչ հիշողությունից և արժանապատվությունից։ Պատմությունը մաքրվում է ճշմարտությամբ, ոչ թե քարոզչությամբ։ Արցախահայության ձայնը չի լռելու՝ ոչ Հաջիևի և ոչ էլ նրա նման պաշտոնյաների մանիպուլյացիաներով ու կեղծիքներով»,- ասվում է հայտարարությունում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031