Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Կարապետյանի գրպանները կարած չեն, ազգի համար շատ բան է արել»․ կմիանա՞ Վարդան Ղուկասյանը Սամվել Կարապետյանին

Հուլիս 28,2025 21:21

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր իր պաշտոնավարման հարյուր օրը ամփոփելիս ՝ անդրադարձ կատարեց նաև այն հարցին, թե 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին կմիանա՞ արդյոք Սամվել Կարապետյանի նոր ստեղծվելիք քաղաքական թիմին։

«Ես Սամվել Կարապետյանի պահով բան չեմ կարող ասել, իր կատարած աշխատանքը, իր ապրած կյանքը հարգանքի արժանի է, որովհետև ամբողջ հայոց ազգի մեջ ինքն առաջնային դեր է խաղում, որ էդքան հնարավորություն է ստեղծել, ոչնչից դարձել է միլիարդատեր, գրպանները կարած չեն, ազգի համար շատ բաներ է արել։

Ես իրեն հարգում եմ, հետագայում թե ինչ կստացվի, ով ում հետ կգնա, ես էս պահին պատրաստ չեմ որևիցե մի բան ասելու։ Ես կմասնակցե՞մ ընտրությունների, թե՞ ոչ, դա էլ հարյուր տոկոսանոց չէ , ինչ որ կա, ես ուղղակի ասում եմ, որ էդպես պատկերացնում եմ, բայց հետագան ինչ ցույց կտա, էդ էլ միայն ինձ պիտի առաջնորդի Աստված։

Լավ իմացեք, ես որ էդ խոսքն ասում եմ, իմ հոգուս մեջ եթե դրեց, ես անպայման կմասնակցեմ, եթե ոչ, ես երբեք չեմ մասնակցի, որովհետև ասում է՝ լավ է Աստծո կամքով մի որդ լինեի, քան մարդկանց կամքով թագավոր և իշխան»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031