Լրահոս
Օրվա լրահոսը

«Կյանքն ավելի լավն է դարձել, ավելի ուրախ»

Հուլիս 29,2025 10:00

Մարդիկ իրար ջրում են, Վարդավառ են նշում: Տեսնո՞ւմ եք, թե ժողովուրդը որքան երջանիկ է: Մարդիկ շաբաթ-կիրակի օրերին գնում են Սեւան: Տեսնո՞ւմ եք, թե որքան լավ են սկսել ապրել: «Էլցանց» զանգահարելիս՝ օպերատորը պատասխանում է: Տեսնո՞ւմ եք, թե ինչպես Ռոմանոս Պետրոսյանը, նշանակվելով կառավարիչ, մի քանի օրում կարողացավ բարելավել ՀԷՑ-ի աշխատանքը:

2018 թվականի իշխանափոխությունից անմիջապես հետո պաշտոնական քարոզչության «մանտրան» էր՝ «մարդկանց դեմքերին վերջապես ժպիտ է երեւացել»: Այդ ժպիտը (հավանաբար, այն պատճառով, որ 2022 թվականի հոկտեմբերից հետո Հայաստանը դարձավ ինքնիշխան երկիր) վերածվեց բուռն ուրախության եւ հրճվանքի:

«Կյանքն ավելի լավն է դարձել, ավելի ուրախ»՝ այսպիսի խորը դիտարկում էր արել Ստալինը՝ 1935 թվականին հանդիպելով ստախանովյան շարժման առաջամարտիկների հետ: Կթվորուհիներն ու պողպատագործները դրա հետ չէին վիճում. հակառակը՝ ուրախ շուրջպար էին բռնել «մեծն առաջնորդի» շուրջ: Կային, իհարկե, կասկածողներ: Բայց նրանք փտած ինԾիլիգենտների պսեվդոէլիտար խմբակի ներկայացուցիչներ էին: Այդ «հակապետական տարրերի» հարցերը շատ արագ լուծվեցին:

Հայաստանի ներկայիս իշխանությունների՝ կատարյալ անմեղսունակ մարդկանց ուղղված PR-ը ենթադրում է, որ անցած տարի կամ 10 տարի առաջ Վարդավառ չէր նշվում, մարդիկ Սեւան չէին գնում, իսկ ՀԷՑ-ի օպերատորները քաղաքացիների զանգերին չէին պատասխանում: Ինչի՞ մասին է խոսում այս տեսակի քարոզչությունը: Նախ, իհարկե, այն մասին, որ մեր հասարակության ընդհանուր մտավոր մակարդակն ընկել է:

Բայց որքան էլ ընկած լինի, ակնհայտ է, որ ՔՊ-ն վարկանիշի խնդիր ունի, եւ այս, ոչ այնքան խելամիտ արձանագրումներով, իշխանությունները փորձում են իրենք իրենց ոգեւորել: Այսպես ասած՝ «սև սրտի մխիթարանք»:

Ենթադրենք, սակայն, որ ՔՊ-ի վարկանիշը 100 տոկոս է, եւ Հայաստանի բնակչությունը բաղկացած է 3 միլիոն անմեղսունակ մարդկանցից: Որեւէ սուտ, մանիպուլյացիա կամ շուստրիություն արդյո՞ք փոխում է այն իրողությունը, որ Արցախն այլեւս Ադրբեջանի ձեռքն է, որ հարեւան երկիրը զավթել է ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասը, որ մենք ունենք 120 հազար փաստացի փախստականներ, իսկ հայերը շարունակում են խոշտանգվել Բաքվի բանտերում:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Այսպես-կոչված-վարչապետը իսկապես ուղղել է այդ խոսքերը իր ոհմակին. ‘Տեսեք Արցախը տվինք, 5000 երիտասարդ զոհեցինք, ազրբժնցիները ներխուժել են ՀՀ, 120000 հայ փախստական ունենք և հայերը Բաքվում ենթարկվում են այսպես կոչված դատավարության,…վրաերթ եմ անում հղի կնոջը, Աժ նախագահը թքում է քաղաքացու դեմքին նրա ձեռքերը ոլորել հրամայելուց հետո… էլ որն ասեմ, սակայն մարդիկ գնում են Վարդավառի, լողանում Սևանում, երեխաները ժպտում են: Հավատացեք ինձ, Սյունիքն ամբողջությամբ էլ տանք շատ բան չի փոխվի: Կասենք թե միջանցք չի, խաչմերուկ ա: Մենք պետք ենք ու երկար ժամանակ դեռ մեզ պեսները չեն ծնվի հայ մորից: Ռեզերվում Ջերմուկն ու Սևանը տալն էլ կա: Նենց որ համարյա հավերժ ենԿ: Մենք կուշտ ենք և հանգիստ` այս միտքը թող դեմքներիցդ չջնջվի: Վերջը լավ ա լինելու` մեզ համար:’ Կետ:

    Նաև ‘երջանկության’ պաշտոնական արձանագրումը անհրաժեշտ է օտարեկրյա պատվիրատուներին` նրանք չեն պատրաստում իրենց տարեկան հաշվետվությունը իմ կամ Ձեր գնահատականներով: Կոպի-փեյստ են անում այսպես կոչված վարչապետի հայտարարածը:

    Ես երբեք չեմ տեսել Երևանցիներին այսչափ փոշոտ ու գորշ դեմքներով, հայացքները խամրած ու շփոթված: Ոնց որ ուրվականներ լինեն:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031