Արցախցի երգչուհի Լիլիթ Ղուշունցը Voice of the World 2025 միջազգային վոկալ մրցույթի «Համաշխարհային հիթ» անվանակարգում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։
Դա նրա առաջին բեմական ելույթն էր մեկուկես տարվա դադարից և դստեր ծննդից հետո։
Երգչուհու խոսքով՝ վերադարձը բեմ մեծ ներքին ուժ էր պահանջում, սակայն հենց այդ պահից նա վստահ էր, որ այլևս ոչ մի հանգամանք չի կարող ստիպել իրեն հեռանալ բեմից։
Կարդացեք նաև
Միջազգային սահմանափակումների պատճառով արգելվել էր բեմում բարձրացնել Արցախի դրոշը։ Այդ հանգամանքը ցավալի էր երգչուհու համար, քանի որ Արցախը նրա ինքնության ու ստեղծագործական ուղու անբաժանելի մասն է։
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ