«Նույնիսկ եթե Ջերմուկում որեւէ բան տրված չէ, դա չի նշանակում, որ չեն տալու» ,- «Հայելի » ակումբում նշեց վավերագրող, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը՝ ընդգծելով, որ հանրությունը թերահավատորեն է վերաբերվում Հայաստանի պաշտպանության նախարարության հերքմանը:
Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանին, բանախոսը կարծում է, որ մինչեւ 2026թ ընտրություններ փորձելու են նրա վարկանիշը բարձրացնել ու զուգահեռ, նրա ձեւակերպմամբ՝ ամեն գնով իշխանության մնալու համար դավաճանական ծրագրեր իրականացնել:
«Պաշտպանության նախարարությունն այն կառույցն է, որը Տավուշի բարձունքները զիջել է, Հայաստանի տարածքները տալն արդարացրել է, էլ չենք ասում 2020թ մեծ ազատագրական պայքարի, բայց իրենց կողմից Արցախի վրա ահաբեկչության մասին: Հետևաբար` Ջերմուկի եւ առհասարակ Հայաստանի տարածքների մասին տեղեկությունները ոչ թե պետք է հատվածային վերլուծել, այլ մասշտաբային, եւ թե դրանց տակ որտեղ՝ ինչ նպատակներ կան:
Ադրբեջանի եւ Թուրքիայի տանդեմի մեջ սողոսկել են նաեւ սրանք՝ այդ նպատակների իրականացման գործում, մնացած բոլոր հարցերն են լուծվում ուրիշ անուններով՝ խաղաղություն եւ այլն: Պետք է հասկանանք, որ մեր հանդեպ ցեղասպանություն իրականացրածների եւ իրականացնողների մեթոդաբանությունն անվերջ է, նրանք երբեք մեկ մեթոդ օգտագործելուց հետո չեն կանգնում: Նույն էլ եղավ Արցախի պարագայում: Տարբեր մեթոդներ էին օգտագործվում, ոչինչ չէր ստացվում, ի վերջո իշխանափոխություն արեցին Հայաստանում, որպեսզի այստեղ իշխանության գան այնպիսի ուժեր, որոնց շահերը համընկնում են թուրքական շահերին »,-ասաց Հովհաննես Իշխանյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ