Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը դիմում է ներկայացրել ՍԴ՝ լրիվ խլություն, խուլհամրություն, կուրություն ունեցող անձանց՝ դատավորի պաշտոնում նշանակվելու արգելքի հարցով

Հուլիս 29,2025 17:03

Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան ներկայացրել է դիմում, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելուն, այնքանով, որքանով վիճարկվող դրույթներով սահմանվում է բացարձակ արգելք՝ երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն, երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն ունեցող անձանց՝ դատավորի պաշտոնում նշանակվելու համար։

Նշված դիմումի քննության շրջանակներում Սահմանադրական դատարան կարծիք է ներկայացրել ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններից մեկը:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը առանցքային է համարում գործընկեր հասարակական կազմակերպությունների գործունեությունն ու նրանց հետ համագործակցությունը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031