Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների գործուն քայլերն՝ ուղղված արցախահայերի անվտանգ վերադարձի իրավունքի երաշխավորմանը. հայտարարություն

Հուլիս 29,2025 17:25

2025 թվականի հուլիսի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Լորան Վոկիեն և Ալեքսանդրա Մարտինին Եվրոպական հարցերի հանձնաժողովին են ներկայացրել բանաձևի առաջարկ, որի նպատակն է աջակցել Հայաստանի՝ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատաման ջանքերին և կոչ անել Ադրբեջանին ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայ բանտարկյալներին։

Պատգամավորներն իրենց խոր մտահոգությունն են հայտնել Արցախի հայ ժողովրդի՝ իրենց պատմական հայրենիքից բռնի տեղահանթյան, էթնիկ զտումների, քաղբանտարկյալների և բոլոր հայ գերիների վերաբերյալ։ Բանաձևի առաջարկում պատգամավորները հիշեցնում են, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը պետք է տարածվի նաև Արցախի հայ բնակչության նկատմամբ, բացի այդ նշվում է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքներում հայ բնակչության շարունակական ոչնչացման Ադրբեջանի ռազմավարության մասին, ինչը ենթադրում է նաև պատմական, մշակութային և կրոնական ժառանգության համակարգված ոչնչացում։

Փաստաթղթում կոչ է արվում միջազգային հանրությանը անվտանգության երաշխիքների պայմաններում Ադրբեջանից պահանջել ապահովելու հայ բնակչության՝ Արցախ վերադառնալու իրավունքի իրացումը, ինչպես նաև դիմում է Ֆրանսիայի կառավարությանը և Եվրոպական Միությանը Ադրբեջանից պահանջելու այնտեղ պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակումը՝ հորդորելով ապագա ցանկացած համագործակցություն պայմանավորել մարդու իրավունքների հանդեպ հարգանքով։

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը բարձր է գնահատում Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների գործուն քայլերն՝ ուղղված բռնի տեղահանված արցախահայերի անվտանգ վերադարձի իրավունքի երաշխավորմանը, նրանց ոտնահարված իրավունքների վերականգնմանը և Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների ազատ արձակմանը:

ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031