Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Հայաստանի և Շվեդիայի միջև դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները

Հուլիս 29,2025 22:02

Հուլիսի 29-ին, Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեդիայի միջև դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարության վրա:

Վերահաստատվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով, այդ թվում՝ կիբերանվտանգության, ապատեղեկատվության դեմ պայքարի, միջուկային էներգետիկայի ոլորտներում փոխգործակցությունն ակտիվացնելու պատրաստակամությունը:

Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ-ԵՄ հարաբերություններում առկա համագործակցության ընթացքը՝ ընդգծելով ՀՀ կառավարության՝ ԵՄ հետ հարաբերություններն առավել խորացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում կարևորվել է երկխոսությունը Հայաստան-Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային ընթացիկ զարգացումներին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Դագ Հարթելիուսին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներում առկա իրավիճակը:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031