Sputnik Արմենիա. «Ռոսիա սեգոդնյա» ՄԳՏ–ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հայտարարության մեջ ասվում է. «Այսօր ուղիղ մեկ ամիս է, ինչ մեր գործընկերներ Իգոր Կարտավիխը և Եվգենի Բելոուսովը, որոնք ՌԴ քաղաքացիներ են, անհիմն մեղադրանքներով գտնվում են Բաքվի մեկուսարանում։
Կցանկանայի կրկին ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ամբողջ գործակալության խմբագրական քաղաքականությունը (այդ թվում` Sputnik-ի մեր ստորաբաժանման) մշտապես ուղղված է եղել բարեկամական և դաշնակցային կապերի ամրապնդմանը այն երկրների հետ, որտեղ մենք ներկայացված ենք։
Լրագրողների աշխատանքի նկատմամբ որևէ օբյեկտիվ դժգոհություն չկա, հետևաբար նրանք, ովքեր գիտակցաբար գնացին այդ քայլին, հասկանում էին, որ դա անխուսափելիորեն կհանգեցնի ՌԴ–ի և Ադրբեջանի հարաբերությունների բարդացման։
Իգոր Կարտավիխին և Եվգենի Բելոուսովին կալանքից ազատելը մեր երկրների հարաբերությունների վերականգնման ուղղությամբ արված նկատելի քայլ կլինի։ Համաձայն եմ նաև, որ նման քայլեր են պետք 2 կողմից»։