Տեղեկացրել ենք, որ Երեւանի քրեական դատարանն այսօր հրապարակեց Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված եւ մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով վերդիկտը։
Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն ուղեկցելու ժամանակ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ՃՈ սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանը մեղավոր ճանաչվեց 2003 թվականի ապրիլին ընդունված ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի երկրորդ մասով եւ 244 հոդվածի առաջին մասով։
Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը երեկվա դատական նիստում մեղադրել էր հանգուցյալ Սոնա Մնացականյանին՝ նշելով, որ միգուցե նա քաղաքական հայացքներով պայմանավորված գործողություններ է իրականացրել։
Կարդացեք նաև
Սոնա Մնացականյանի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբան Րաֆֆի Ասլանյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Բալոյանի այս հայտարարությանը, ասաց. «Պաշտպանական կողմն արդեն դիմում է շանտաժի, երեկ լսեցիք՝ ինչ էր ասում պաշտպան Բալոյանը։ Ասում էր՝ Սոնա Մնացականյանը, քաղաքական հայացքներով պայմանավորված, գուցե չի զիջել ու դիտավորյալ հատել է ճանապարհը կամ դիտավորյալ հետքայլ է կատարել։ Այսինքն՝ փորձում են տուժող անձին ինքնասպանություն վերագրել։ Սա արդեն ես կարծում եմ, որ իրավունքի տիրույթում չի տեղավորվում, որքան էլ ազատ պաշտպանվելու հնարավորություն լինի, պետք է այդ սահմանները պահպանել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ