Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում պահվող հայ պատանդներին, գերիներին վերջին անգամ այցելել են հունիսին։
168.am–ի հարցին, թե ե՞րբ է նախատեսված հաջորդ այցը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին պատասխանեց, որ սովորաբար կոմիտեն խոսում է կատարված աշխատանքի մասին, իսկ պլանավորված գործողությունների մասին՝ ոչ։
«Հունիսից այս կողմ Բաքվում պահվող անձանց որևէ տեսակցություն չի եղել, հաշվի առնելով Բաքվում շուտով մեր գրասենյակի փակման հանգամանքը։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ մեր բնականոն աշխատանքը տեղի չի ունենում»,- նշեց Զառա Ամատունին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: