Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճակագրական տվյալներ 2022-2024 թ.թ. դատարանների կողմից կիրառված կալանքների վերաբերյալ

Հուլիս 31,2025 11:52

Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը

Վիճակագրական տվյալներ 2022-2024 թվականներին դատարանների կողմից կիրառված կալանքների վերաբերյալ։

Իրավապաշտպաններս հաճախ մեր հանրային խոսքում քննադատում ենք համատարած կալանքների կիրառումը։ Ես պարբերաբար պաշտոնական վիճակագրությունից ստացված տվյալներով հետազոտում եմ հենց կալանքների թվերը, որպեսզի հետագայում էլ հրապարակային հայտարարություններս լինեն հիմնավոր և փաստարկված։

Այսպիսով` դատարանների կողմից կալանքների կիրառման 3 տարվա համեմատականն ունի այսպիսի տեսք․

Դատարանների կողմից 2023-ին՝ 2022-ի համեմատ, կալանքների կիրառումն աճել է 5%-ով։ 2024-ին՝ 2023-ի համեմատ, նվազել է 3,5%-ով։ 2022-ից մինչև 2024–ը ընդհանուր աճել է 1,5%-ով։

Այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը 2022-ից 2024–ը ընդհանուր գրանցել է էական աճ, 10.1%-ով։ Սա համարում եմ բավարար դրական տեղաշարժ։

Դատարանների կողմից քննչական մարմինների միջնորդությունների ամբողջությամբ մերժումների քանակը էականորեն նվազել է: Նվազումը կազմել է 8.6%։ Սա համարում եմ էապես բացասական հաշվի առնելով, որ պրակտիկայում տեսնում ենք այդպիսի միջնորդությունների որակի էական անկում։

Այսինքն՝ քննիչների կողմից միջնորդությունները գնալով դառնում են ավելի անհիմն, սակայն մերժումները դրանից չեն ավելանում․․․

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031