Լրահոս
Օրվա լրահոսը

COP 17 համաժողովին ընդառաջ ԲԸՏՄ օրակարգում է անազատության մեջ պահվող վայրի կենդանիների հարցը

Հուլիս 31,2025 15:52

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել մասնագիտական քննարկում՝ նվիրված ՀՀ-ում անազատ և կիսաազատ պայմաններում առանց համապատասխան թույլտվության պահվող վայրի կենդանիներին վերաբերող խնդիրների լուծմանն ու աշխատանքների պլանավորմանը։

Հանդիպումը կազմակերպվել էր «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP17) համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ձևավորված կոմիտեի նիստին արձանագրված հարցերը քննարկելու նպատակով։

Քննարկմանը բարձրաձայնվել են վայրի կենդանիների առանց թույլտվության պահման իրավական խնդիրները, վերահսկողական մեխանիզմների կատարելագործումը, համապատասխան օրենսդրական դաշտի բարելավման անհրաժեշտությունը՝ ներառյալ կենդանիների իրավական կարգավիճակի հստակեցումը, թույլտվությունների տրամադրման և վերահսկման գործընթացները, պատասխանատվության սահմանումը։

Մասնակիցները կարևորել են ոլորտում ներգրավված պետական, մասնավոր և գիտակրթական հաստատությունների միջև գործնական համագործակցության ընդլայնումը՝ ոլորտային արդյունավետ քաղաքականության համատեղ մշակման գործում, որը կապահովի կենդանիների բարեկեցությունը, կենսաբազմազանության պահպանումը և միջազգային ստանդարտների պահպանումը։

Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Երևանի կենդանաբանական այգու, «Ֆաունա-Զօօ» ՍՊԸ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ներկայացուցիչներ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031