Լրահոս
Աշնան երկինքը
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ

Հուլիս 31,2025 19:10

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 31-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների, ինչպես նաև մարզային ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ։

Քննարկվել են աշխատանքի լավարկմանը միտված հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել Պաշտպանի թեժ գծի կառուցակարգերի սպասվելիք փոփոխություններին, անձնական տվյալների պաշտպանության երաշխիքներին առնչվող բարեփոխումներին, դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունավետության բարձրացմանը, այդ առումով սպասվելիք փոփոխություններին, վարքագծի կանոնների և էթիկայի չափանիշների պահպանման կարևորությանը և այլ ոլորտներին առնչվող գործող կառուցակարգերի կատարելագործմանը:

Պաշտպանը հանձնարարականներ է տվել և նախանշել աշխատանքի առաջնահերթ ուղղությունները։

 

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031