ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է ազգային խոհանոցի պետականորեն ամրագրման հարցով: «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ այդ հարցը իրեն մտահոգում էր արդեն 40 տարի, եւ հարցին առնչվել է 1985թ. Կիեւում սովորելու ժամանակ, երբ տեղեկացել է, որ Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը եւ այլ երկրներ պետականորեն ամրագրել են իրենց խոհանոցը:
«Այդ ժամանակվանից է ծնվել միտքը, որ մենք նույնպես պետք է ամրագրենք»,-ասաց Մամուլյանը: Նրա ձեւակերպմամբ, այսօր Ազգային խոհանոցի ուտեստները որպես ոչ նյութական մշակութային արժեք պետական մակարդակով ամրագրելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբում ընդգրկված են տարբեր մասնագետներ, այդ թվում՝ ազգագրագետ, կրթության մասնագետ, սննդի տեխնոլոգ, սակայն չի բացառվում, որ այլ մասնագետների էլ ներգրավեն, քանի որ խմբի գործառույթը ենթադրում է ծավալուն աշխատանք, նաեւ ամեն կերակրատեսակ պետք է անձնագրավորվի եւ ներկայացվի կառավարությանը։
Հայոց ազգագրության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանի ձեւակերպմամբ, բազմապրոֆիլ խմբում ընդգրկված են տարբեր մասնագետներ, որոնցից յուրաքանչյուրն իր մասնագիտության գծով պետք է բացահայտի այն առանձնահատկությունները, որոնք հատուկ են հայկական ուտեստի համակարգին։
Մանրամասն՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ