Լրահոս
Օրվա լրահոսը

87 կոնգրեսականներ ստորագրեցին պետքարտուղար Ռուբիոյին ուղղված, Համագումարի աջակցությունը վայելող մի նամակ

Օգոստոս 01,2025 17:58

Վաշինգտոն – Ութսունյոթ կոնգրեսականներ ստորագրեցին Ամերիկայի հայկական համագումարի աջակցությամբ երկկուսակցական մի նամակ՝ ուղղված պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ արցախահայերի վերադարձի հիմնարար իրավունքի վերաբերյալ։

Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի (դեմոկրատ, Նյու Ջերսի) գլխավորած երկկուսակցական նամակով ողջունում են պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վերջերս Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև ներկայացրած վկայությունը, որում հաստատվում էր. «ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղության գործընթացին, որը կանխում է Ադրբեջանի կողմից էսկալացիայի ռիսկը և ապահովում է բոլոր կամայականորեն կալանավորված հայ ռազմագերիների և քաղաքացիական գերիների ազատ արձակումը»,– նամակում հատուկ խրախուսվում էր պետքարտուղարին «անդրադառնալ դեպի Լեռնային Ղարաբաղ հայերի կոլեկտիվ և պաշտպանված վերադարձի հարցին»։

«Մենք ողջունում ենք կոնգրեսական Փալոնին այս երկկուսակցական նախաձեռնությունը գլխավորելու համար՝ Հայկական հարցերով հանձնախմբի առաջնորդներ Գաս Բիլիրաքիսի, Բրեդ Շերմանի և Դեյվիդ Վալադեոյի հետ միասին»,– հայտարարեց Ամերիկայի հայկական համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։ «Մենք նաև շնորհակալություն ենք հայտնում «Վարդանի ասպետներ և դուստրեր» միջոցառման մասնակիցներին, ովքեր մեկ օր անցկացրին Կապիտոլիումի բարձունքում Համագումարի հետ՝ կոչ անելով աջակցել այս նամակին: Միասին մենք կարևոր ազդեցություն ունեցանք»,– եզրափակեց Խալոյանը:

Համագումարի 2025թ․-ի Թերջենյան-Թոմաս ծրագրի փորձնակները հանդիպեցին Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի (դեմոկրատ, Նյու Ջերսի) հետ՝ շնորհակալություն հայտնելով նրան պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ուղղված վերադարձի իրավունքի նամակն առաջնորդելու համար։

Պետքարտուղար Ռուբիոյին ուղղված նամակում խրախուսվում էր «վարչակազմին ակտիվորեն համագործակցել միջազգային գործընկերների և բազմակողմանի հաստատությունների հետ՝ դեպի Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձին նպաստելու համար», այդ թվում՝ «Շվեյցարիայի խորհրդարանի կողմից վերջերս ընդունված միջոցառմանը դիվանագիտական աջակցություն ցուցաբերելու միջոցով… որը կստեղծի միջազգային բանակցային հարթակ՝ դեպի Լեռնային Ղարաբաղ հայերի անվտանգ, ապահով և միջազգայնորեն երաշխավորված վերադարձը միջնորդելու համար»։

Բացի այդ, նամակում ընդգծվում էր 2025թ․-ի մայիսի 27-28-ը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հովանու ներքո Բեռնում (Շվեյցարիա) կայացած՝ Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական, մշակութային և պատմական ժառանգության պահպանմանը նվիրված միջազգային համաժողովի եզրափակիչ հայտարարությունը։ Հայտարարության մեջ կոչ էր արվում «կառավարություններին և միջազգային մարմիններին, մասնավորապես՝ Շվեյցարիային, որտեղ մենք այսօր հանդիպում ենք, դիվանագիտական և իրավական քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ-ի և այլ կոնվենցիաների հիման վրա՝ հայկական մշակութային ժառանգության հետագա ոչնչացումը կանխելու, մարդկանց՝ դեպի իրենց հողեր վերադարձին աջակցելու և Բաքվում հայ պատանդների ազատագրման ուղղությամբ ակտիվորեն աշխատելու համար»։

Նամակն ավարտվում է նրանով, որ խրախուսվում է պետքարտուղարին «ներգրավել այս չլուծված հակամարտության բոլոր կողմերին՝ ապահովելու համար բռնի տեղահանված հայերի կոլեկտիվ, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը դեպի իրենց պապենական հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղ» և այնուհետև նշվում է, որ «այս գործողությունների ձեռնարկումը ուղղակիորեն համապատասխանում է միջազգային իրավունքին ու տարածաշրջանում արդար և երկարատև խաղաղության հասնելուն»։

Նամակը ստորագրեցին հետևյալ կոնգրեսականները․ Նանետ Բարագան (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Էմի Բերա (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջուդի Չու (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Գիլ Սիսներոս (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջիմ Կոստա (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Վինս Ֆոնգ (հանրապետական, Կալիֆոռնիա), Լորա Ֆրիդման (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջիմի Գոմես (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջարեդ Հաֆման (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Սիդնի Կամլագեր-Դավ (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ռո Խանա (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Յանգ Քիմ (հանրապետական, Կալիֆոռնիա), Դագ ԼաՄալֆա (հանրապետական, Կալիֆոռնիա), Մայք Լևին (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Թեդ Լիու (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Զոու Լոֆգրեն (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Թոմ ՄաքՔլինթոք (հանրապետական, Կալիֆորնիա), Դեյվ Մին (դեմոկրատ, Կալիֆորնիա), Քևին Մալին (դեմոկրատ, Կալիֆորնիա), Ջիմի Պանետա (դեմոկրատ, Կալիֆորնիա), Նենսի Փելոսի (դեմոկրատ, Կալիֆորնիա), Սքոթ Փիթերս (դեմոկրատ, Կալիֆորնիա), Լուս Ռիվաս (դեմոկրատ, Կալիֆորնիա), Լինդա Սանչես (դեմոկրատ, Կալիֆորնիա), Բրեդ Շերման (դեմոկրատ, Կալիֆորնիա), Լաթիֆա Սիմոն (դեմոկրատ, Կալիֆորնիա), Էրիկ Սվալուել (դեմոկրատ, Կալիֆորնիա), Մայք Թոմփսոն (դեմոկրատ, Կալիֆորնիա), Դեյվիդ Վալադեո (հանրապետական, Կալիֆորնիա), Ջորջ Ուայթսայդս (դեմոկրատ, Կալիֆորնիա), Ջոն Լարսոն (դեմոկրատ, Կոնեկտիկուտ), պատվիրակ Էլեոնոր Հոլմս Նորտոն (դեմոկրատ, Կոլումբիայի շրջան), Սարա ՄաքԲրայդ (դեմոկրատ, Դելավեր), Գաս Բիլիրաքիս (հանրապետական, Ֆլորիդա), Լոիս Ֆրանկել (դեմոկրատ, Ֆլորիդա), Նիկեմա Ուիլյամս (դեմոկրատ, Իլինոյս), Նիկի Բուդզինսկի (դեմոկրատ, Իլինոյս), Շոն Կաստեն (դեմոկրատ, Իլինոյս), Դենի Դևիս (դեմոկրատ, Իլինոյս), Ջոնաթան Ջեքսոն (դեմոկրատ, Իլինոյս), Ռաջա Կրիշնամուրթի (դեմոկրատ, Իլինոյս), Մայք Քուիգլի (դեմոկրատ, Իլինոյս), Դելիա Ռամիրես (դեմոկրատ, Իլինոյս), Ջեն Շաքաոըսկք (դեմոկրատ, Իլինոյս), Բրեդ Շնայդեր (դեմոկրատ, Իլինոյս), Անդրե Քարսոն (դեմոկրատ, Ինդիանա), Ջեյք Օքինքլոս (դեմոկրատ, Մասաչուսեթս), Սթիվեն Լինչ (դեմոկրատ, Մասաչուսեթս), Ջիմ ՄաքԳավերն (դեմոկրատ, Մասաչուսեթս), Լորի Թրահան (դեմոկրատ, Մասաչուսեթս), Ջեյմի Ռասկին (դեմոկրատ, Մերիլենդ), Չելի Փինգրի (դեմոկրատ, Մեյն), Դեբի Դինգել (դեմոկրատ, Միչիգան), Հեյլի Սթիվենս (դեմոկրատ, Միչիգան), Շրի Թանեդար (դեմոկրատ, Միչիգան), Ռաշիդա Թլաիբ (դեմոկրատ, Միչիգան), Բեթի ՄաքՔալըմ (դեմոկրատ, Մինեսոտա), Ուեսլի Բել (դեմոկրատ, Մինեսոտա), Վալերի Ֆուշի (դեմոկրատ, Հյուսիսային Կարոլինա), Քրիս Պապաս (դեմոկրատ, Նյու Հեմփշիր), Ջոշ Գոթհայմեր (դեմոկրատ, Նյու Ջերսի), Ռոբ Մենենդեզ (դեմոկրատ, Նյու Ջերսի), Ֆրենկ Փալոն (դեմոկրատ, Նյու Ջերսի), Սթիվեն Հորսֆորդ (դեմոկրատ, Նևադա), Սյուզի Լի (դեմոկրատ, Նևադա), Դինա Թայթուս (դեմոկրատ, Նևադա), Դեն Գոլդման (դեմոկրատ, Նյու Յորք), Նիկ Լալոտա (հանրապետական, Նյու Յորք), Ջորջ Լաթիմեր (դեմոկրատ, Նյու Յորք), Մայք Լոուլեր (հանրապետական, Նյու Յորք), Նիքոլա Մալիոտակիս (հանրապետական, Նյու Յորք), Գրեյս Մենգ (դեմոկրատ, Նյու Յորք), Թոմ Սուոզի (դեմոկրատ, Նյու Յորք), Փոլ Տոնկո (դեմոկրատ, Նյու Յորք), Նիդիա Վելասկես (դեմոկրատ, Նյու Յորք), Դևիդ Թեյլոր (հանրապետական, Օհայո), Դուայթ Էվանս (դեմոկրատ, Փենսիլվանիա), Բրայան Ֆիցպատրիկ (հանրապետական, Փենսիլվանիա), Գեյբ Ամո (դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Սեթ Մագազիներ (դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Չակ Ֆլեյշման (հանրապետական, Թենեսի), Դոն Բեյեր (դեմոկրատ, Վիրջինիա), Գրեգ Կասար (դեմոկրատ, Տեխաս), Խոակին Կաստրո (դեմոկրատ, Տեխաս), Լլոյդ Դոգետ (դեմոկրատ, Տեխաս) և Լիզի Ֆլետչեր (դեմոկրատ, Տեխաս):

Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031