Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր մասնաճյուղի աշխատակիցներին է ներկայացրել նոր ղեկավարին։
Սարիկ Մինասյանը ԱԺ նախկին պատգամավոր է, ՔՊ-ի կողմից Գյումրու քաղաքապետի նախկին թեկնածու, քաղաքային ավագանու անդամ։
Լոռու մարզպետի աշխատակազմն էլ հաղորդում է, որ ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի տնօրեն է նշանակվել Տիգրան Հովսեփյանը, ով 2020-22 թվականներին եղել է Լոռու ՔՊ-ական մարզպետի օգնականը:
Կարդացեք նաև
Այսօր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը՝ Լոռու մարզպետի և Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատարների ուղեկցությամբ, «Դեբեդ» մասնաճյուղում ներկայացրել է նորանշանակ տնօրենին:
ՔՊ-ի նշանակած դիլետանտները հիմա էլ եկան քանդելու էլեկտրական ցանցերը։ Ինչքան ուժեղ բաներ ունեինք, էս ստորները բոլորի վերջը տվեցին – Արցախը հանձնեցին, բանակը քանդեցին, երկրի սահմանները զիջեցին, հիմա էլ էներգետիկայի վերջն են տալիս։ Լրիվ թուրքի ուզածով է, որն իրականացվում է թուրքի ծառաների ձեռքով։