Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Խաչանովը կշրջանցի Դանիիլ Մեդվեդեւին

Օգոստոս 04,2025 11:09

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյում ընթացող ATP 1000 մրցաշարի չորրորդ շրջանում 1 ժամ 34 րոպեում 6:4, 7:5 հաշվով վստահ առավելության է հասել նորվեգացի Կասպեր Ռոուդի նկատմամբ, եւ ¼ եզրափակչում կհանդիպի ԱՄՆ ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին:

Այս հաղթանակից հետո 29-ամյա մեր հայրենակիցը ATP թարմացված ցուցակում կբարձրանա առնվազն 14-րդ հորիզոնական՝ շրջանցելով ՌԴ վերջին տարիների անվիճելի առաջատար Դանիիլ Մեդվեդեւին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031