Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանքի հետ Աղվան Արշակյանի հիվանդության համատեղելիությունը պարզելու դատաբժշկական փորձաքննությունը մինչև այժմ չի իրականացվել. փաստաբան

Օգոստոս 05,2025 10:39

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Աղվան Արշակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու/փոխելու միջնորդությունը մակագրվել է Աղվանին կալանավորած դատավոր Գնել Գասպարյանին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Գնել Գասպարյանի նախագահությամբ Աղվան Արշակյանի նկատմամբ կիրառելով խափանման միջոց 2-ամսյա կալանքը, միաժամանակ դատական ակտով պարտավորեցրել է նախաքննություն իրականացնող մարմնին ԱՆՀԱՊԱՂ նշանակել դատաբժշկական փորձաքննություն պարզելու համար Աղվանի հիվանդության համատեղելիությունը կալանքի հետ:

Նախաքննություն իրականացնող մարմինը չի կատարել դատարանի պահանջը և միայն մեր միջնորդությունից հետո` կալանքի վերցնելուց 25 օր անց է նշանակել փորձաքննություն, որը մինչև այժմ չի էլ իրականացվել:

Այս ամբողջ ընթացքում վատթարացել է Աղվան Արշակյանի առողջական վիճակը, ինչի մասին վկայող ՔԿ կողմից վարվող ամբուլատոր քարտի քաղվածքը ներկայացվել է դատարանին:

Հուսով եմ, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն, ի դեմս Գնել Գասպարյանի, վարույթ կընդունի մեր ներկայացրած միջնորդությունն ու դատական ակտի տեսքով կարտահայտի իր վերաբերմունքը նախաքննություն իրականացնող մարմնի կողմից Դատարանի պահանջը չկատարելու և Աղվանին նման ծանր կացության մեջ թողնելու վերաբերյալ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031