Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ արժեք ուներ այն փաստաթուղթը, որ ստորագրվեց Թրամփի ադմինիստրացիայի ներքո»․ Արմեն Աշոտյանը դրական է վերաբերվում Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվելիք քաղաքական ուժին

Օգոստոս 05,2025 15:04

«Հայաստանում քաղաքական նոր ուժերի ստեղծման համար կա պարարտ հող։ Դա ակնհայտ է, քանի որ եղած քաղաքական ընդդիմադիր եւ իշխանական միավորները դարձել են չափից ավելի կոշտ, այդքան ճկուն չեն։ Ընդդիմության մասով եմ ասում, ցավոք, այդքան ճկուն չենք, որ հավաքվենք այդ դաշտը լցնենք մեզնով։ Ցանկացած նոր ընդդիմադիր ուժի ի հայտ գալու համար մնացած ընդդիմադիր ուժերը պետք է որ շահագրգռված լինեն »,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով բարերար, գործարար Սամվել Կարապետյանի թիմի՝ նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին հայտարարությանը ։

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի գաղափարական իմաստով հնարավորինս ուժեղ միավոր ձեւավորվի։ Սպասելիքները, որ ձեւավորվում են այս հարցի կապակցությամբ, չպետք է ավելորդ շտապեցնեն Սամվել Կարապետյանի քաղաքական թիմին, որպեսզի նրանք կարողանան բավարարել ոչ թե առկա օրակարգի ակնկալիքները, այլ այն խնդիրների լուծմանը, որի համար ձևավորվում են»,- ասաց նա։

Հարց էր հնչել նաեւ շրջանառվող խոսակցությունների մասին, որն առաջիկա ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հանդիպի ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ։

«Ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահի համար իր պաշտոնավարման մի մասը վերածվել է Նոբելյան մրցանակի համար բոնուսներ հավաքելու»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Այս մասով նա երկու մտավախություն ունի՝ աշխարհաքաղաքական՝ ՀՀ արտաքին ու անվտանգային միջավայրերի համար խնդրահարույց է լինելու տարածաշրջանում ներկայացվածություն չունեցող աշխարհաքաղաքական ուժի ի հայտ գալը։ Եվ երկրորդը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ հրադադար հաստատելու ամերիկյան փորձը, մի քանի ժամ տեւեց․ «Ի՞նչ արժեք ուներ այն փաստաթուղթը, որ ստորագրվեց Թրամփի ադմինիստրացիայի ներքո»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութն՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031