Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, ԵՄ դեսպանը Սամվել Կարապետյանի եւ սրբազանների բանտապահն են». Արմեն Աշոտյան

Օգոստոս 05,2025 15:50

«Շատ վատ կարծիք կկազմեմ այն մարդու մասին, ով իր մտքով կանցկացնի՝ ինչո՞ւ է ինքը նստած, մյուսը նստած չէ»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ ՀՀԿ-ից միայն ինքը ազատազրկվեց, մինչդեռ շատերն են անցնում տարբեր քրեական գործերով։

Նա ասաց՝ չի ցանկանա, որ Հայաստանում որեւէ մեկը ճաղերի ետեւում հայտնվի։ Կողմ է արդարադատությանը, բայց չի տրվում պոպուլիստական մոտեցումներին եւ սխալ մոտեցում է համարում դա՝ ասել, թե ինչո՞ւ ինքը նստեց, այլոք՝ ոչ․ «Եթե նստել-չնստելը քաղաքական «ֆիշկա» ենք դարձնում, ապա դա բոլորի վրա պետք է տարածվի, ու այդ պարագայում, ամենանշանավորը Մամիկոն Ասլանյանն է, նա երեք տարուց ավելի է նստել։ Նստելը հերոսություն չէ, հանիրավի նստելը՝ լավ չէ»։

Արմեն Աշոտյանը կարծում է՝ իր անպատիժ նստեցնելը մեկ բանի համար էր՝ ցույց տալ, որ եթե «Աշոտյանին նստեցրեցինք՝ իր ԵԺԿ-ներով, մոսկվաներով եւ այլն, ապա բոլորիդ կնստեցնենք»։

Նա վստահեցնում է՝ եթե անգամ Էստոնիայի վարչապետը Նիկոլ Փաշինյանին ասեր՝ «սիրուն չի, քաղբանտարկյալներին ազատիր», կազատեր։ Հետեւաբար, ժողովրդավարության մասին անընդհատ խոսող եւ ժողովրդավարության պաշտպաններ ԵՄ դեսպանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, իր բնութագրմամբ ՝ «Սամվել Կարապետյանի եւ սրբազանների բանտապահն են»։

Արմեն Աշոտյանը նաեւ նկատեց՝ այս տեմպերով ոչ մի լավ տեղ չենք հասնելու․ «Ակնհայտ է, որ Նիկոլը արեւմտյան ինստիտուտներից քարտ-բլանշ ունի երկրում անելու այն, ինչ ուզում է, մի պայմանով, որ Նիկոլը դրսում անի այն, ինչ ուզում է Արեւմուտքը։ Ոլորտների բաժանում են արել. Նիկոլ, դրսում արա այն, ինչ պետք է մեզ, ներսում արա այն, ինչը որ պետք է քեզ։ Այդտեղ, արանքում, հայ ժողովուրդը որտե՞ղ է հայտնվում՝ Լոպեսի համերգին»։

Մանրամասները՝ տեսանյութում.

«Նիկոլը տվեց Արցախը եւ մարսեց ու այս տեմպերով՝ տալու է նաեւ Սյունիքն ու մարսելու է»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ  չի հավակնում լինել այն մարդը, ով գիտունիկի տեսքով նոու-հաուներ կբերի, բայց կարող է «նյարդ ավելացնել ընդդիմադիր դաշտին»։ Իր բժշկական տրամաբանությունն այսպիսին է՝ հեռացնել քաղցկեղը, հետո զբաղվել մետաստազներով։ Քաղցկեղը՝ Նիկոլ Փաշինյանն է իր իշխանությամբ․ «Նիկոլը խնդիր լուծող չի, Նիկոլը հենց խնդիրն է։ Մենք չգիտենք երկրի իրական վիճակը, այն թաքցնում են մեզանից, հետեւաբար անլուրջ եւ պոպուլիստական եմ համարում այն ընդդիմադիր գործչին, ով ծրագիր կներկայացնի»։ Իսկ ընդդիմադիր դաշտի երկու նախագահների թեւերին, իր բնութագրմամբ, պակասում է միմյանց հետ ուղիղ խոսելը։

Իր բնութագրմամբ՝ Հայաստանի քաղաքական դաշտում իշխանությունները գնալով դառնում են անբարո, ընդդիմությունը՝ անմրցունակ․ «Մեզ պետք է վերադարձնել ընդդիմության մրցունակությունը։ Ընդհանրական ընդդիմությունը դեռ ասելիք ունի։ Նիկոլն, այո, ունի ծրագիր, դա հիվանդին մեռցնելու ծրագիր է»։

Կաթողիկոսի՝ զավակ ունենալ-չունենալու, անձնական կյանքին վերաբերվող հարցերի մասին էլ Արմեն Աշոտյանը չցանկացավ շատ խոսել, քանի որ չի ցանկանում իշխանության օրակարգով շարժվել։ Միայն, ի գիտություն Նիկոլ Փաշինյանի, ասաց՝ անձնական կյանքը միայն սեռական կյանքը չէ։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութն՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031