Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի 44-օրյա պատերազմին մասնակցած թուրք գեներալի կոչումը բարձրացվել է

Օգոստոս 06,2025 15:27

Ermenihaber. Թուրքիայի զինվորական բարձրագույն խորհուրդը (YAŞ) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ գումարված նիստում մի շարք զինվորականների նոր կոչումներ է շնորհել: Մասնավորապես 61 գնդապետի շնորհվել է գեներալի կամ ծովակալի զինվորական կոչում։

Թուրքական մամուլում առավել տարածվել և խանդավառությամբ է ընդունվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսած 44-օրյա պատերազմին մասնակցած թուրք գեներալի կոչումի բարձրացումը:

Թուրքիայի ցամաքային ուժերի և Ադրբեջանում տեղակայված թուրքական զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բահթիյար Էրսային տրվել է բանակի գեներալի կոչում։ Դա բարձրագույն զինվորական կոչում է Թուրքիայի ցամաքային զորքերում։

Ուշագրավ է, որ թուրքական մամուլում շրջանառվող լուրերում վերջինս բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ», ով «էպոս է կերտել Ղարաբաղում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031