«Մեր ձևով». 2016 թվականից ի վեր Սամվել Կարապետյանի միջոցներից հատկացվել է ավելի քան 1,1 մլրդ ՀՀ դրամ՝ «ՀԷՑ» ՓԲԸ բաժանորդների վնասված սարքավորումների վերանորոգման, իսկ վերանորոգման անհնարինության դեպքում՝ սարքավորումների շուկայական արժեքի ամբողջական փոխհատուցման համար։
Ընդհանուր առմամբ, 2017 թվականից ի վեր «ՀԷՑ» ՓԲԸ բաժանորդների վնասված սարքավորումների վերանորոգման համար ստացվել, ուսումնասիրվել և բավարարվել է տարեկան ավելի քան 2000 բաժանորդի դիմում, վերանորոգվել է տարեկան շուրջ 4500 միավոր սարքավորում։ Ընդհանուր առմամբ, 2017-2024 թվականների ընթացքում բավարարվել է ավելի քան 16000 բաժանորդի դիմում, վերականգնվել է շուրջ 35000 սարքավորում, որի համար սեփականատիրոջ միջոցներից վճարվել է ավելի քան 800 մլն ՀՀ դրամ։
Բացի այդ, 2016-ից ի վեր սեփականատիրոջ միջոցներից ՀԷՑ ՓԲԸ շուրջ 7500 բաժանորդների վճարվել է ընդհանուր առմամբ 372 մլն ՀՀ դրամի փոխատուցում՝ ՀԷՑ ՓԲԸ բաժանորդների վնասված համապատասխան սարքավորման ամբողջական շուկայական արժեքի չափով։