Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը (2025թ.)
✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ հուլիսի 31-ին, օգոստոսի 2-ին, 3-ին և 5-ին,
◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 4-ին,
◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել,
◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։
✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,
◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 1-ին, 3-ին և 5-ին,
◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 3-ին,
◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։
✅ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը (2025թ․)
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
◾️ Վանաձոր քաղաքում՝
✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 2-ին ,
✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 29-ին,
✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։
Կարդացեք նաև
◾️ Ալավերդի քաղաքում՝
✔ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 27-ին, 28-ին և 30-ին,
✔ Սայաթ Նովա փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 1-ին,
✔ Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։
◾️ Գյումրի քաղաքում՝ հուլիսի 27-ին, 28-ին, 29-ին, 31-ին և օգոստոսի 1-ին,
◾️ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 27-ին և 28-ին,
◾️ Արարատ քաղաքում՝ հուլիսի 29-ին։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ