Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջանցք և Մինսկի խմբի լուծարում՝ ինչ-որ մի թղթիկի դիմաց»․ Արթուր Խաչատրյան

Օգոստոս 06,2025 21:21

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է.

«Ալիևն ու Փաշինյանն ուրբաթ օրը հանդիպելու են Միացյալ Նահանգներում։ Հաշվի առնելով այն դավադիր գաղտնիության մթնոլորտը, որը ստեղծել է Փաշինյանը, (ով, ի դեպ, խոստանում էր ժողովրդի թիկունքում որևէ թուղթ չստորագրել, որևէ համաձայնություն չկայացներ), հնարավոր չէ 100% վստահությամբ ասել, թե ինչ թուղթ է սեղանին դրված։ Սակայն, ի մի բերելով կազմակերպված և «բնական» արտահոսքերը, քաղաքական հայտարարությունները և կառավարվող «փորձագետերի» վերլուծությունները կարելի է ենթադրել, որ կստորագրվի ինչ որ մի ընդհանուր հայտարարություն, հուշագիր, որով կողմերը կհայտարարեն, որ շարունակելու են առաջ շարժվել դեպի խաղաղություն և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակում։ Չեմ բացառում նույնիսկ «խաղաղության» համաձայնագրի նախաստորագրում։ Արդյունքում․

– Փաշինյանը կստանա Ալիևի ստորագրությունը մի թղթի տակ, որի վրա կա «խաղաղություն» բառը։ Դրանով նա կգնա ընտրությունների ու կհայտարարի, որ խաղաղություն հաստատել է, մնում է ամրապնդել։

– Ադրբեջանը կհասնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման։ Մի ինստիտուտի, որն առավել քան 25 տարի Արցախյան հակամարտության միջնորդ է հանդիսացել, որի ներկայացրած կարգավորման առաջարկներն անվերապահորեն ճանաչել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Սրանով Արցախի հարցը միջազգային օրակարգ վերադարձնելը կդառնա շատ բարդ։ Բայց Ադրբեջանը միայն այդքանով չի բավարարվի։ Ադրբեջանը Հայաստանով «անխոչնդոտ անցման», այսինքն՝ միջանցք կստանա։ Կարևոր չէ, թե ով է երկաթուղին կառուցելու, կարևորն այդ տարածքի իրավական կարգավիճակն է և տարածքի տնօրինման/օգտագործման իրավունքը։ Ֆորմալ առումով՝ միջանցքը կհամարվի Հայաստանի մաս, բայց իրականում, Հայաստանի ինքնիշխանությունը կլինի սահամանափակ, զուտ ձևական։

– Հայաստանը միջանցքի ու Մինսկի խմբի համանախագահության դիմաց որևէ բան չի ստանա, կկորցնի իր տարածքի ամենառազմավարական հատվածի նկատմամբ փաստացի ինքնիշխանությունը։

Փաշինյանի շահերը հակասում են Հայաստանի շահերին ու ամբողջապես համընկնում են Ադրբեջանի շահերի հետ։ Փաշինյանը պետք է հեռանա․․․»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031