Հայ հասարակությունը շունչը պահած սպասում է Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքներին՝ «կտա՞, թե՞ չի տա»։ Խոսքը, հասկանալի է, «Զանգեզուրի միջանցքի» մասին է։
Եթե Թրամփը պարտադրի միջանցքի բացում ադրբեջանական տարբերակով, դա կնշանակի, որ ով ասես կարողանալու է օգտվել մեր երկրի տարածքով անցնող ճանապարհից, բացի մեզանից։
Իսկ մենք «տալո՞ւ է, թե՞ չի տալու» ճակատագրապաշտական սպասումների փոխարեն ընդամենը երկու հարց տանք։ Առաջին՝ ո՞վ է Նիկոլ Փաշինյանին լիազորել միանձնյա որոշում կայացնել կարևորագույն այդ հարցի վերաբերյալ։ Ի վերջո՝ նա իր մանդատը ստացել է 2021-ի ընտրությունների արդյունքում, իսկ այն ժամանակ ոչ «միջանցքի» թեմա կար, ոչ էլ «արտապատվիրակման»։ Եվ երկրորդ՝ իսկ ո՞րն է մեր հասարակության և առաջին հերթին քաղաքական դաշտի պատվիրանը Նիկոլ Փաշինյանին՝ վաշինգտոնյան հանդիպումից առաջ։
Վերջին հաշվով՝ Վաշինգտոնում կարևոր հարց է լուծվելու, կարող էին, չէ՞, քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, հեղինակություն ունեցող անհատները հավաքվել իրար գլխի և, օրինակ, այսպիսի պատվիրան հղել Նիկոլ Փաշինյանին՝ «լսի՛, ա՛յ․․․ մեծարգո վարչապետ, ուրեմն՝ մեր հանձնարարականը հետևյալն է․ եթե այդ ճանապարհի բացման հարցում թեկուզ մի թեթև կասկածի տակ է դրվելու մեր ինքնիշխանությունը և ոչ մի ծանրակշիռ երաշխիք չի լինելու, որ Հայաստանի շրջափակումը վերացվելու է, մենք քեզ արգելում ենք փաստաթուղթ ստորագրել, իսկ եթե ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքներն իսկապես պահպանվելու են՝ մենք միայն կողջունենք այդպիսի փաստաթղթի ստորագրումը»։ Նման հրապարակային ուղերձը, հավատացնում ենք, միաժամանակ և՛ թույլ չէր տա, որ Նիկոլ Փաշինյանը խելքին փչածն անի, և՛ որոշակիորեն կամրապնդեր նրա դիրքերը բանակցությունների սեղանի շուրջ, որովհետև նրան հնարավորություն կտար ասելու «գիտե՞ք, ես ինքնագլուխ չեմ, ես հստակ հանձնարարություն ունեմ իմ ժողովրդից ու դա ոտնահարել չեմ կարող»։
Կարդացեք նաև
Մարկ Նշանյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում: