Լրահոս
Օրվա լրահոսը

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող չկառուցապատված հողամասերը վերադարձվեցին համայնքին

Օգոստոս 07,2025 10:34

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձանց և երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևանի Անկախության փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0․03 հա մակերեսով 2 միլիոն 200 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի և Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով 2 միլիոն 400 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքի դադարեցման պահանջով։
Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի հունիսի 12-ի վճիռներով՝ բավարարվել են Գլխավոր դատախազության հայցերը. դադարեցվել է ֆիզիկական անձանց կառուցապատման իրավունքը:
Հակակոռուպցիոն դատարանի վերոնշյալ վճիռները մտել են օրինական ուժի մեջ:
Արդյունքում՝ Կադաստրի կոմիտեում 2025 թվականի օգոստոսի 5-ին և 2025 թվականի օգոստոսի 6-ին գրանցվել են վերոնշյալ հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքների դադարեցումները, հողատարածքները վերադարձվել են Իջևան համայնքին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031